«7 օր ավելի խիստ ռեժիմ է գործելու». Տիգրան Ավինյանի խոսքը պարետատան նիստում

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Տիգրան Ավինյանը ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:

Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:

Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:

Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. «Փաստ» Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ. «Փաստ» Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար․ ԱԳՆ հիշեցնում է Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39–ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Fitch Ratings-ը խորը գլոբալ ռեցեսիա է կանխատեսում 2020 թվականին Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան Ֆրանսիական հումորը եւ կորոնավիրուսը․ RFI «Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ. խաչքար է տեղադրվելու Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ ԱՐՄԵՆԱԼ-ն օգնում է դրամով և սնունդով «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ Անխտիր ստուգվում են բոլորի փաստաթղթերը Վանեցյանի հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում
«Կարանտինն ազդում ա պսիխիկայի վրա»․ Անատի Սաքանյանը ցույց է տվել, թե ինչ վիճակի է հասել այս օրերին Կինը, որը մահացած է եղել 27 րոպե, պատմել է այն աշխարհի մասին Շուշաննա Թովմասյան. Ինձ համար չկա արգելված հագուստ Վանգան ասել էր, որ հորոսկոպի այս 4 նշանները հարստանալու են Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից Լյարդի ցիռոզի արդյունավետ բուժում տան պայմաններում. այս բնական բաղադրատոմսերը իսկական հրաշք են գործում «Վերջապես հեռու ինքնամեկուսացումից»․ Տեսեք՝ որտեղ է «թաքնվել» Շուշան Երիցյանը Տեսամագնիտոֆոն. մեկ տոննանոց սարքից մինչև համատարած օգտագործում Վրաստանի առողջապահության հերոս նախարարն է. որոշումների արդյունքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը ամեն օր ավելանում են... «Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ (Video)
website by Sargssyan