Պետությունը պետք է բոլոր խոցելի խմբերի հանդեպ պարտավորություն և վերաբերմունք ունենա. Միքայել Մելքումյան

ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պատճառով Հայաստանում ստեղծված իրավիճակին նշեց, որ այսօրվա խնդիրները դեռևս մարտի սկզբից են կանխատեսել և կատարել են ուսումնասիրություններ:

Նպատակը պարզելն էր, թե գյուղաբնակների և քաղաքաբնակների շրջանում առհասարակ քանի վարձու աշխատող կա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկա պահին երկրում աշխատողների թիվը 626 հազար է, որից 203 հազարը զբաղված են պետական համակարգում:

Պատգամավորի խոսքով՝ պետական համակարգի աշխատողներն ինչ-որ կերպ պաշտպանված են, քանի որ աշխատավարձ են ստանում, և շարունակելու են ստանալ: Մնացած 423 հազարից 73 հազարը խոշոր ընկերությունների աշխատակիցներն են, որոնք իրենց մենեջմենթի որակով և պահուստային ռեզերվներով ավելի դիմացկուն են: Ինչ վերաբերում է մոտ 350 հազար քաղաքացիներին, ապա նրանք վարձու աշխատողներ են, որոնք զբաղված են փոքր և միջին բիզնեսում, որտեղ թեև խոցելի բազմաթիվ խմբեր կան, սակայն նրանց հանդեպ ևս հարկավոր է պետական հոգածություն ցուցաբերել:

«ՓՄՁ-ների կողմից վճարվածը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի 25 %-ը, սակայն դրանցից շատերը, կախված գործունեության տեսակից, տնտեսական ցնումներին երկար դիմակայելու ռեսուրս չունեն: Ու թեև գործունեության որոշ տեսակներ հեշտ ինքնակազմակերպվելու և վերականգվելու հնարավորություն ունեն, սակայն, սովորաբար, վակուումային իրավիճակում երկար դիմանալ էլ չեն կարողանում: Գաղտնիք չէ նաև, որ ՓՄՁ-ներում կան աշխատատեղեր, որոնք սեզոնայնությամբ կամ ոչ բոլոր աշխատանքային օրերին զբաղված լինելու հանգամանքով պայմանավորված, լինում են նաև չգրանցված աշխատողներ:

Մասնավորապես շինարարությունում աշխատող բանվորները, տնային աշխատողները, այգեպանները և այլն: Այսինքն, խոսքը 350 հազարի մասին է, որտեղ կան և՛ գրանցված և՛ չգրանցված աշխատակիցներ: Բայց այս պահին ամենևին էլ կարևոր չէ, թե մարդը գրանցված է, թե՝ ոչ, քանի որ փաստացի մարդը զբաղված է եղել և դրա դիմաց գումար է ստացել»,- ասաց պատգամավորը:

Մ. Մելքումյանի խոսքով, օրինակ, եթե շրջենք գետնանցումներով, շուկաներով, որտեղ ծաղիկներ և այլ ապրանքներ են վաճառում, պարզ է, որ նրանցից շատերը որևէ տեղ գրանցված չեն: Շատերը միայն տեղի վարձ են վճարում և գործունեություն են ծավալում:Այսինքն՝ ֆիզիկական անձինք են և նրանք ևս արտակարգ դրության պատճառով կորցրել են իրենց աշխատանքից եկամուտ ստանալու հնարավորությունը, որոնց պետք չէ անտեսել:

«Մեր կարծիքով, պետությունը պետք է իր վրա վերցնի նաև այս խոցելի խմբերին օգնություն տրամադրելու հարցը, քանի որ շուրջ 560 հազար սպառողական վարկեր ունեցողների մեծ մասը նաև այս խավի ներկայացուցիչներն են: Եվ, լիարժեք արդյունքի հասնելու համար, պետությունը մի կողմից պետք է ՓՄՁ-ներին հասցեական օգնություն ցույց տա, մյուս կողմից ոչ թե բինեսի ներկայացուցիչները պետք է բանակցեն բանկերի հետ, այլ՝ բիզնեսները պահպանելու համար պետությունը պետք է համահարթ օգնություն տրամադրի:

Մենք սիրում ենք ասել, որ փոքր ու միջին բիզնեսը նաև սոցիալական բաղադրիչ է իր մեջ պարունակում: Ու թեև ՓՄՁ-ի կողմից ստացվող հարկային մուտքերը մոտ 40 միլիարդի կարող են հասնել, բայց այս հատվածի սոցիալական բեռը հարկավոր է թեթևացնել, որպեսզի փլուզում այս հատվածում չլինի»,- ասաց Մ. Մերքումյանը:

Անդրադառնալով ԱԺ-ում իր կողմից բարձրացրած՝ օրավարձով աշխատողների հարցին, որին ի պատասխան վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ մեր երկրում կան գրանցված և չգրանցված աշխատողներ, իսկ օրավարձով աշխատողներ չկան, պատգամավորը նշեց, որ խոսքն այն աշխատանքներին է վերաբերում, որոնց ժամանակ մարդիկ իրենց եկամուտը օրական կտրվածքով են հայթայթում և ամսական աշխատավարձ չեն ստանում: Օրինակ՝ տաքսու վարորդները, մատուցողները և այլն:

«Եթե մի բան հայտնի է, կա, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ նման բան չկա: Օրինակ, եթե մի տեղում գրանցված աշխատող են, իսկ աշխատանքից հետո տաքսի են վարում, ապա այդ մի քանի ժամի համար մարդը որտե՞ղ է գրանցվում: Սրանք փաստացի երևույթներ են, որոնք չենք կարող հերքել, բայց պետությունը նրանց հանդեպ ևս պարտավորություն և վերաբերմունք պետք է ունենա:

ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ է գումարել, և կառավարությանն առաջարկություններ է ներկայացրել: Թեև կառավարությունը 150 միլիարդ դրամի չափով որոշակի փաթեթներ է մշակել, որից 25 միլիարդը կբաշխի սոցիալական խոցելի խմբերին, այդ թվումէ մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, աշխատանքը կորցրածներին և այլ խմբերին, և ևս 25 միլիարդ էլ կտարամադրի ՓՄՁ-ներին, բայց, մեր կարծիքով, այդ գումարը քիչ է: Հարկավոր է այն եռապատկել կամ քառապատկել, որի հնարավորությունը մեր պետական բյուջեն չունի: Ուստի պետք է միջազգային դոնոր կազմակերպություններից միջոցներ ներգրավել:

Մյուս կողմից, եթե ՓՄՁ-ներին տալիս ենք նվազագույն աշխատավարձ, ապա հարկավոր է ազատ աշխատուժին ներգրավել բյուջեի մեծածավալ կապիտալ ծախսերի շրջանակներում իրականացվող ծրագրերում: Դա կօգնի, որ մարդիկ մի կողմից կարողանան իրենց սոցիալական հարցերը լուծեն, մյուս կողմից առևտրի և սպասարկման ոլորտը չի զրկվի պատվերներից, իսկ բյուջեն որոշակի հարկերի մուտք կունենա:

Այսինքն՝ պետությունը պետք է խթանի, այս եռանկյունին աշխատեցնելու համար: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ բանկերը ոչ բոլոր բիզնեսներին կֆինանսավորեն, ուստի պետք է նրանց ևս տեր կանգնել:

Համավարակի հետևանքով որոշ ձեռնարկություններ առողջացած դուրս կգան, որոշները՝ ոչ, ուստի մենք առաջարկում ենք նաև վարկերի սառեցում իրականացնել: Հավանաբար ինչ որ մի պահից սկսած գուցե կարիք լինի նաև հարկային համաներում իրականացնել ավելի խոցված բիզնեսի տեսակների համար, ինչպիսին հյուրանոցային բիզնեսն է, տուրիզմը և այլն: Սա է մեր մոտեցումը, որը մենք հստակ շարադրել և ներկայացրել ենք կառավարությանը»,- ասաց Մ. Մերքումյանը:

 

Արմինե Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ: ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
website by Sargssyan