Սեփականաշնորհման վերանայում կլինի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռևս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։ Սա պայմանավորված է նրանով, որ շատ սեփականատերեր, որոնք ունեն մի քանի հեկտար մշակովի հողեր, վերջին 20-25 տարիներին ՀՀ-ում չեն բնակվում, ավելին՝ անգամ այլ պետությունների քաղաքացիներ են, միաժամանակ իրենց սեփականություն հանդիսացող վարելահողերը առավելապես անմշակ են և ժամանակի ընթացքում վերածվում են խոպանի։ 

Հաջորդ և առավել առանցքային առիթն այն է, որ գրեթե բոլոր համայնքներում նախկին որոշ գյուղապետներ սեփականաշնորհել են համայնքների լավագույն հողերը (այսպես կոչված՝ ռեզերվները) և սեփական կարիքների համար օգտագործում են վարձակալության անվան տակ։ Դա կատարվել է հետևյալ ընթացակարգով. հողերը մշակվել են իրենց կառավարման տարիներին, իսկ արդեն պաշտոնավարումը դադարեցնելուց հետո 30-50 տարով պայմանագրեր են կնքվել և ներկայումս մշակվում են այդ սկզբունքով։ Այս առիթով, մեր տեղեկություններով, հանձնարարական է իջեցվել հստակ քարտեզագրել և մանրամասն ուսումնասիրել բոլոր ռիսկային խնդիրները, որպեսզի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն նախապատրաստվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը
website by Sargssyan