Ֆրանսիական հումորը եւ կորոնավիրուսը․ RFI

Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի պանդեմիան ոչ միայն խուճապի, այլ նաեւ ծիծաղի առիթ է դարձել: Մակարոնեղենի եւ զուգարանաթղթի հետ կապված աժիոտաժը, ինքնամեկուսացումն ու դրա հետեւանքները հումորի թեմա են դարձել: Ինչպես ասել է Չառլի Չապլինը, հումորն ուժեղացնում է ինքնապաշտպանության բնազն ու պաշտպանում հոգեկան առողջությունը: RFI-ի ռուսական ծառայությունն առանձնացրել է այդ թեմայով սոցցանցերում տարածված ֆրանսիական հումորը.

Մեր դարաշրջանի հեգնանքն այն է, որ երկիրը կանգնել է այն ժամանակ, երբ այն ղեկավարում է «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը: 

***

Վերջապես որոշեցի մաքրել տունը, սակայն ոչ ոք հյուր չի գա: 

***

Եթե դու ժլատ ես, ապա հյուր կանչելու ճիշտ ժամանակն է: 

***

Իմ կարանտինը լավ է անցնում. ես սկսել եմ լցոնել ոսպը: 

***     

Երբ այս պատմությունն ավարտվի, մոտակա կես տարին ընկերներդ քեզ կհրավիրեն մակարոնեղեն ուտելու, իսկ նրանց նվեր զուգարանաթուղթ կտանես: 

***

Ես զուգարանաթուղթ եմ սառեցրել… 

***

Ժամանակ առ ժամանակ մի մոռացեք ջինս հագնել, գիշերազգեստը կարող է խաբուսիկ լինել: 

***

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ հարսանիքները չեղարկվում են: Իսկ նրանց համար, ովքեր արդեն ամուսնացած են, ամեն ինչ ուժի մեջ է: Այնպես որ, պինդ կացեք, տիկնայք եւ պարոնայք:    

***

Նրանք, ովքեր պետք է ամուսնանային այս ամիս, իմացեք, որ կյանքը ձեզ երկրորդ շանսն է տալիս:     

***

Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ կրկին պատժվում են տղամարդիկ. վերջացավ բարեր, ռեստորաններ գնալը, իսկ կանայք նախկինի պես իրենց սովորական գործն են անում՝ տուն հավաքել, արդուկ անել, լվացք անել:

***

Այդ վիրուսը վստահաբար կանայք են հորինել: Մի հարվածով փակեցին ամեն ինչ՝ բարերը, ֆուտբոլային առաջնությունները, եւ տղամարդկանց ստիպեցին տանը նստել: 

***

Զարմանալի բաներ են կատարվում. դավաճանությունների թիվը կրճատվել է 99%-ով:

***

Ես ամուսնուս խնդրեցի հանել դիմակն ու պարզեցի, որ 3 օր է՝ ապրում եմ հարեւանիս հետ:  

***

Կարանտինի երրորդ օրը կինս ինքը խնդրեց զբոսանքի գնալ եւ խոստացավ վճարել տուգանքի համար:  

***

Այսօր մտածում եմ այն բոլոր տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին ինչ-որ բան էին խոստացել անել, եթե  ժամանակ գտնեն:  

***

Կարանտինի 7-րդ օրը. ես երբեք չէի մտածի, որ կարող եմ նախանձել ճանճին, քանի որ նա կարողանում է դուրս գալ պատուհանից:     

***

Ամեն սենյակում մի շիշ գարեջուր եմ թաքցրել, այսօր երեկոյան կնոջս հետ գարեջրային տուր կկազմակերպենք:   

***

Կարանտինի մեջ գտնվող զբոսաշրջային գործակալությունն առաջարկում է էքսկուրսիա՝ բնակարանային տեսարժան վայրերով։ 8։30 այցելություն բաղնիք՝ խոհանոց հետագա այցով, որտեղ ձեզ նախաճաշ կմատուցվի։ Այնուհետեւ ծրագրով նախատեսված է էքսկուրսիա՝ սենյակներով։ Այնտեղ կարող եք մասնակցել մաքրության վարպետաց դասերի։ 13։00 հյուրասենյակում ձեզ ճաշ կհրամցվի, ինչպես նաեւ խմորեղենով թեյ, որից հետո մենք կանցնենք ծրագրի հաջորդ թուլին՝ սիեստա բազմոցին։ Օրվա վերջում դուք միջանցքներով զբոսնելու եւ լուսանկարվելու համար ազատ ժամանակ կունենաք։ Լավ ճանապարհորդություն ենք ցանկանում ձեզ։

***

Ինձ ասել են, որ խանութ մտնելիս դիմակն ու ձեռնոցները բավական են։ Ես մտա այնտեղ եւ տեսա, որ ինձ խաբել են։ Մյուս գնորդները հագնված էին։

***

Ես ախտահանող գելով մաքրեցի իմ հեռուստացույցը, եւ այնտեղից հեռուստաալիքների կեսն անհետացավ։

***

Իսկ ե՞րբ կլինի IPhone 12А-ն։ Մի անհանգստացեք, Այն մեզնից շուտ ի հայտ կգա։

***

Իմ բջջային հեռախոսում այնքան տեղեկատվություն կա կորոնավիրուսի մասին, որ այժմ զանգելու փոխարեն այն հազում է։

***

Ընտանի կենդանիների հետ զբոսնելու իրավունքը ոչ բոլորի համար է երջանկության առիթ։ Ահա նայում եմ՝ իմ բոլոր հարեւանները իրենց շների հետ զբոսնում են, իսկ ես իմ կրիայի հետ արդեն յոթ ժամ իջնում ենք աստիճաններով։

***

Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե դպրոցները երկար փակ մնան, ապա ծնողները կորոնավիրուսի պատվաստանյութը գիտնականներից շուտ կգտնեն։

***

Կարանտինի երկրորդ շաբաթում մայրիկը հանդես եկավ ուղերձով՝ На вторую неделю карантина мама выступила с обращением :

— Ես իմ դասարանի երկու աշակերտներին ուզում եմ այլ ուսումնական հաստատություն տեղափոխել։

***

Հարեւանուհին այնքան բարձր բղավեց որդու վրա, որ ես նույնպես սկսեցի հավաքել սենյակս։

***

Ես ուզում էի, ինչպես Իտալիայում է։ Դուրս եկա պատշգամբ՝ արիա կատարելու։ Այսօր երեկոյան կկրկնեմ համարը, որպեսզի երկրորդ հողաթափը ստանամ։

***

Երբ այս ամբողջ այլանդակությունն ավարտվի, մի երկու օր կմնամ տանը եւ կհանգստանամ։

***

Անցում ամառային ժամի՞։ Իսկ ինչո՞ւ։ Մենք արդեն նույնիսկ չգիտենք, թե որ օրն է այսօր։

***

— Իսկ ինչո՞վ եք զբաղվելու դուք կարանտինից հետո։

— Ինչպե՞ս թե ինչով։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, կպատրաստվեմ Սուրբծննդյան տոնին։ 

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա
website by Sargssyan