Մեր խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության, բայց կարեւոր է արձանագրել, թե ընդհանուր առմամբ որն է մեր ընդհանուր պատկերացումը սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: Կառավարությունում այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող տեղի ունեցած խորհրդակցությանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության մենք այսօր կենտրոնանում ենք հետեւյալ խնդիրը լուծելու, խոսքը աշխատատեղերի ստեղծման մասին է, հենց որ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր: Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետեւանքների  պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու եւ կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Որն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել աշխատատեղերի ստեղծումը, առաջնային իմաստով, դա մեր պատկերացմամբ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացնումն է եւ կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` այսօր  կառավարության աշխատանքը բաժանվել է հիմնական 2 մասի. «Առաջին մասը պարետատան գործունեությունն  է, որի առաջ դրված է երբեմն իրար հակասող  խնդիրներ` առաջինը դա վարակի տարածումը կանխելն է, եւ երկրորդը` օր առաջ պայմաներ ստեղծել, որ ավելի ու ավելի հիմնարակներ, ձեռնարակություններ հնարավորություն ունենան աշխատել եւ ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը իր հերթին չբերի համճարակային նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա շատ բարդ խնդիր է, եւ սա է պատճառը, որ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, այս խնդիրը լուծելու համար»:

Երկրորդ ուղղությունը, վարչապետի խոսքով, սոցիալական-տնտեսական աջակցության միջոցառումների իրականացումն է եւ կապիտալ ծախսերի խթանումը:

«Հայաստանում խրոնիկ, միշտ եղել է կապիիտալ ծախսերի թերակատարում, բայց այս նոր իրավիճակում,  համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ օգտագործումը եւ դրա հնարավոր շրջանակի եւ ներդրման հնարավորությունը առանձնակի կարեւորություն է ստանում: Այդ պատճառով տնտեսական ուղղության մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է եւ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը տնտեսական ճգնաժամային կառավարման ընթացքում»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս 10 օրվա ընթացքում ինչքան ճշգրիտ պահենք սահմանափակումների ռեժիմը, այնքան ավելի շուտ կվերադառնանք բնականոն կյանքի:

Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան Ինչպե՞ս ստեղծվեց համացանցը և ռեկորդային արագությամբ անցավ ռադիոյից ու հեռուստատեսությունից Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Էդուարդ Շարմազանով Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ ICC. Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Մարնեուլիում ադրբեջանցիները քարերով կոտրում են բեռնատարների պատուհանները եւ չեն թողնում առաջ շարժվել. «Ժողովուրդ» Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան Լքեցի դահլիճը, քանի որ չեմ կարող գտնվել մի վայրում, որտեղ նաև Աննա-Էրատոն է. Լիկա Թումանյան (տեսանյութ) «Ինքը մեզ խոստացել էր, որ մենակ չի թողնի»․ երկու երեխայի հայր 27-ամյա Սերոբը գումարտակի հրամանատար էր Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան Պայթյուն է տեղի ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական զորավարժություններն առավելապես ուղղված են ո՛չ թե Հայաստանին, այլ՝գերտերություններին Բաքվում զոհված զինծառայողների ընտանիքները փակել են Թբիլիսյան պողոտան (տեսանյութ) Երկիրը՝ փորձադաշտ, անփորձները՝ պատուհաս 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport Վարդուհի Վարդանյանի որդին ամուսնացել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին
website by Sargssyan