Այս պայմաններում Հայաստանի վիճակագրությունը դեռ կշարունակի աճել

Նոր կորոնավիրուսի ծագումնաբանությունից, հայտնաբերումից մինչևօրս հասարակությանը հուզում է, երկու հարց: Առաջինը, թե՝ այդ ինչ վիրուս է, որ ողջ աշխարհը խառնել է իրար և երկրորդ, թե՝ արդյո՞ք իշխանությունները չեն օգտվում առիթից ու այն որպես մահակ չեն օգտագործում սեփական ժողովրդի դեմ: Կա նաև մեկ այլ, օդում կախված հարց, որը վերաբերում է վերազգային կազմակերպություններին, թե նրանք էլ ինչ-որ ծածուկ ծրագրեր են իրականացնում երկրներին ծանր տնտեսական հարվածներ հասցնելու և մարդկությանն ավելի կառավարելի դարձնելու համար: 

Ու քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, դրանք կշարունակեն դեռ երկար ժամանակ օդում կախված մնալ ու քանի դեռ նոր կորոնավիրուսը չի թակել անհատների դուռը, կասկածը ևս կշարունակի մնալ չփարատված:

Այն թե տարբեր երկրներ ինչ մեթոդներով են պայքարում վիրուսի տարածման դեմ պարզ է դառնում վիճակագրությունից: Ու եթե զարգացած շատ երկրներում անսիմպտոմ դեպքերին ընդհանրապես ընթացք չի տրվում, ապա Հայաստանում բոլոր դեպքերը՝ սիմպտոմատիկ, թե անսիմպտոմ հայտաբերվում են, մեկուսացվում ու վարակակիրների հանդեպ բուժման բոլոր քայլերն իրականացվում:

Մտահոգիչը, սակայն, օր օրի աճող վիճակագրությունն է, որն ավելացնում է կորոնայով վարակվելու տագնապի զգացողությունը, բայց, զարմանալի է, որ հասարակությունը շարունակում է քմծիծաղով վերաբերվել դրան:

Orer.am-ը մայրաքաղաքի փողոցներում շրջող մեր հայրենակիցներից փորձեց պարզել, թե մայիսի 18-ից տանսպորտի վերագործարկման որոշումն արդյո՞ք ավելի զգոն լինելու առիթ չէ՞ , արդյո՞ք այս պայմաններում շարունակելու են օգտվել ծանրաբեռնված քաղաքային տրանսպորտից:

Մեր հարցերին, սակայն, ստացանք մտահոգիչ պատասխաններ: Հարցվածներից շատերը նշեց, որ ընդհանրապես չեն հավատում այդ վիրուսի գոյությանը, մի մասն էլ նշեցին, որ դա սովորական գրիպ է և եթե անգամ վարակվեն էլ, ինչպես նախորդ վիրուսների դեպքում, հիմա էլ կբուժվեն: Ամենաշատը, սակայն, մտահոգ էին տարեցները, որոնք պնդում էին, որ չի կարելի անլուրջ վերաբերվել և հարկավոր է պահպանել բոլոր կանոնները, որպեսզի զերծ մնան վարակվելու վտանգից:

Ստացվում է, որ այս պայմաններում Հայաստանի վիճակագրությունը կշարունակի աճել, որի մասին խոսում են նաև վերջին օրերին արձանագրված թվերը:         

 

Արմինե Գրիգորյան

COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել Դեռևս Կառավարության ձևավորման օրերին էր Գ.Ծառուկյանն ասում, որ կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառություն ունեցող մասնագետները Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան
website by Sargssyan