Արցախում խաղաղություն ենք նախապատրաստում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։ Ինչպես հայտնի է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանն այս տարի որոշվել է չհատկացնել ականազերծման նպատակով տրվող մարդասիրական օգնությունը։ ԼՈՒՐԵՐ․com-ը Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ նպատակ վերականգնելու օգնության ծրագիրը կամ հնարավո՞ր է օգնություն տրամադրվի կորոնավիրուսի հաղթահարման համար, խոսակցություններ կան նաև, որ Արցախին տրամադրվող օգնությունը հնարավոր է փոխակերպվի այլ ծրագրով։ Ի պատասխան մեր հարցի՝ Լին Թրեյսին պատասխանեց․ «Մենք ուրախ ենք այն աշխատանքներով, որ իրականացրել ենք ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Կարծում ենք, որ վերջին տարիներին 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել։ Այժմ, երբ ականազերծման աշխատանքներն ավարտել ենք, մեր ուշադրությունը փորձում ենք բևեռել մեկ այլ ուղղությամբ՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»,- նշեց դեսպանը։

 
 

 

Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
website by Sargssyan