Ուսանողների թիվը շարունակում է նվազել, իսկ պրոֆեսորադասախոսական կազմն ավելացել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսումնական տարին ավարտին է մոտենում, և Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալներում արդեն հասանելի են 2019/2020 ուստարվա՝ նաև բարձրագույն կրթությանը վերաբերող ցուցանիշները:

 

Որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է սովորողների ընդհանուր թվի, անվճար և վճարովի ընդունվածների, ավարտածների, նաև առկա և հեռակա ուսուցման համակարգերում արձանագրված դինամիկան, այս ուսումնական տարվա տվյալները համեմատել ենք 2018/2019 ուսումնական տարվա հետ: Մինչ այդ, նշենք, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ բուհերի քանակը ինչպես նախորդ, այնպես էլ այս ուսումնական տարում չի կրճատվել: Այս պահին Հայաստանում 56 բուհ կա:

Ներկայացնելով 2019/2020 ուստարում բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակի շարժը բնութագրող ցուցանիշները՝ նկատենք, որ 2019/2020 ուստարում բուհ է ընդունվել 14 631 անձ: 2019 թ.-ին ավարտած ուսանողները 15846-ն են: Բուհերում սովորողների ընդհանուր թիվը նշված ուսումնական տարում կազմել է 64 547:

Համեմատելով 2018/2019թ. ուսումնական տարվա տվյալները՝ նշենք, որ այդ ժամանակահատվածում սովորողների ընդհանուր քանակը եղել է 69 622: Ստացվում է, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ 2019/2020 ուստարում ուսանողների թիվը նվազել է 5075-ով:

 Իսկ երբ դիտարկում ենք նաև 2017/2018 թ. ուսումնական տարվա տվյալները, ստացվում է, որ միայն 2019/2020թ.-ին այդ ուստարվա համեմատ ուսանողների ընդհանուր թիվը նվազել է 14 200-ով:

Անդրադառնանք նաև 2018/2019 ուստարվա ընդունվածների և ավարտածների վիճակագրությանը՝ համեմատելով այն 2019/2020 թ.-ի հետ: 2018/2019թ. ուսումնական տարում ընդունվողների թիվը կազմել է 9512, որը 5119-ով ավելի քիչ է 2019/2020 ուստարվա ընդունվողներից: 

Եվ եթե 2019 թ.-ին բուհն ավարտել է 15846 ուսանող, ապա 2018 թ.-ին ավարտողները եղել են 15 540-ը: Այս ցուցանիշները վկայում են, որ թեպետ ուսանողների ընդհանուր թիվը նվազել է, բայց 2019/2020 ուսումնական տարում նախորդի համեմատ ավելացել է և՛ ընդունվողների, և՛ ավարտողների թիվը:

Առանձին դիտարկելով առկա և հեռակաուսուցման ձևերը՝ նշենք, որ առկա ուսուցմամբ ընդունվածների թիվը 2019/2020 ուստարում եղել է 11 392, ավարտածներինը՝ 11 847: 2018/2019 ուստարվա համեմատ առկա ուսուցման համակարգով ընդունված ուսանողների թիվը 2019/2020 ուսումնական տարում ավելացել է 6 596-ով: 2018/2019 ուստարում առկա ուսուցման համակարգով ավարտածները 11 032 են եղել՝ 815-ով ավելի քիչ 2019 թ.-ին այդ համակարգով ավարտածների թվի համեմատ:

2019/2020 ուստարում ավելացել է նաև հեռակա ուսուցման համակարգով ընդունվածների թիվը: Եթե 2018/2019 ուստարում հեռակա ընդունվածները 2 916-ն էին, ապա 2019/2020 ուստարում 3239-ն են եղել:

Ինչ վերաբերում է այս համակարգերով սովորողների ընդհանուր թվին, ապա այստեղ նվազում կա: 2019/2020 ուստարում 2018/2019 -ի համեմատ առկա ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը նվազել է 1899-ով, իսկ հեռակա ուսուցմամբ սովորողներինը՝ 3176-ով:

Առանձին անդրադառնալով անվճար և վճարովի ուսուցման համակարգերով բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ ընդունվածների տվյալներին՝ նկատենք, որ 2019 /2020 ուսումնական տարում հանրապետությունում անվճար և վճարովի հիմունքներով ընդունվածների ընդհանուր թիվը կազմել է 13 006: Նշված թվից անվճար են ընդունվել 2220-ը, վճարովի՝ 10 786-ը:

2018/2019 ուստարում անվճար և վճարովի հիմունքներով ընդունվածների ընդհանուր թիվը եղել է 8200, որից անվճար է ընդունվել 2008-ը, վճարովի՝ 6 192-ը:

Դիտարկելով անվճար և վճարովի համակարգերով սովորողների ընդհանուր թիվը՝ հավելենք, որ, ի տարբերություն 2018/2019-ի, 2019/2020 ուստարում անվճար հիմունքներով սովորողների ընդհանուր թիվը նվազել է 572-ով, վճարովին՝ 5679-ով:

Միևնույն ժամանակ նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, 2018/2019 ուստարվա համեմատ 2019/2020 ուստարում 139-ով ավելացել է բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը: 

2019/2020 ուստարում ավելացել են նաև 25-ից բարձր տարիք ունեցող սովորողները: Մինչդեռ 17 տարիքային շեմում նվազում կա. եթե 2018/2019-ին այդ տարիքային խմբում սովորողների թիվը 2400 էր, ապա 2019/2020թ. ուստարում դարձել է 1931:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լանզարոտեի կոնվենցիայի հարցում Արմեն Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան Արայիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան
website by Sargssyan