Դավիթաշեն համայնքում կառուցապատողի կողմից թույլ տված ինքնիրավչությունը կվերացվի

Մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասի բնակիչներն օրերս Orer.am լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն էին դիմել բողոքով, որ դեպի թիվ 20 պոլիկլինիկա տանող ճանապարհը շինարարության պատճառով գնալով նեղանում է: Ավելին, ճանապարհի ողջ երկայնքով առանց հիմքի և շաղախով ամրացնելու երկու-երեք մետր բարձրությամբ բազալտե քարեր են տեղադրվում, ինչը մեծ վտանգ է ներկայացնում այդ ճանապարհահատվածի անցորդների համար: Այսինքն, ստացվում է, որ մի կողմից՝ դեպի պոլիկլինիկա տանող ճանապարհն է նեղանում քաղաքացիներին զրկելով երկկողմանի երթևեկության հնարավորությունից, մյուս կողմից այդ հատվածը զրկվել է հետիոտնի համար նախատեսված մայթից, իսկ փողոցով քայլելը դարձել է խիստ վտանգավոր:

 

Նշենք, որ նշված հողատարածքը, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, գրանցված է Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայության հիմնադիր նախագահ Լևոն Պարդագճյանի անունով: Մենք փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն հարցը լսելուց հետո նա ասաց, որ իրեն հարմար չէ մեզ հետ խոսել և անջատեց հեռախոսը, իսկ մեր հետագա զանգերն այդպես էլ մնացին անպատասխան: Պարզելու համար, թե համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի հանդեպ կառուցապատողի կողմից համայնքային տարածքը փաստացի յուրացնելու փորձն ինչու ժամանակին չի կանխվել և ինչու մինչ օրս Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարությունը այդ հատվածն ազատելու քայլեր չի ձեռնարկել, Orer.am-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին:

Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի քարտուղարն ասաց.

«Դեպի Տիգրան Պետրոսյան փողոց կառուցապատում իրականացնող ընկերությունը հողային աշխատանքներ է իրականացրել և փորված հողի մի մասը լցրել է հողակտորի հետևի հատվածում, ինչը ըստ էության ինքնիրավչություն է, քանի որ նշված հատվածը համայնքային հող է: Համայնքապետարանը պատրաստվում է հողի այդ հատվածում գեոդեզիական չափումներ իրականացնել, հստակեցնել հանրային նշանակության հատվածը և բարեկարգել, իսկ մյուս հատվածը, որը դուրս կլինի հանրային նշանակության հատվածից բաց աճուրդով կիրացվի»:

Թե ե՞րբ կառուցապատողի կողմից իրականացված ինքնիրավչությունը կվերացվի և ճանապարհի այդ հատվածը ե՞րբ կվերադարձվի բնակիչներին, դժվար է ասել, բայց հուսադրողն այն է, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերը չմնացին անպատասխան: Մնում է որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարությունը հացին շուտափույթ լուծում տա, քանի որ ինքնաշեն պատն ամեն վայրկյան կարող է փլուզվել ու ողբերգության պատճառ դառնալ: Մյուս կողմից այս հարցին շուտափույթ լուծում տալու դեպքում բողոքող բնակիչները համոզվեն, որ մայրաքաղաքում, իսկապես, իրավիճակ է փոխվել և մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող վարչական շրջանների ղեկավարները ևս ձեռքերը ծալած չեն նստում և ամեն ինչ անում են իրենց բնակիչների անվտանգությունն ապահովելու և կառուցապատողների կողմից անօրինականություններ թույլ չտալու և վերացնելու համար:


Արմինե Գրիգորյան

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով մա­հա­ցել է 39 մարդ, մոտ 600-ը ստա­ցել է մարմ­նա­կան վնաս­վածք­ներ Կորոնավիրուսի 460 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում. «Փաստ» Արայիկ Հարությունյանը հայտնեց նոր նշանակման մասին «Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում «Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հա­յաս­տա­նի կրթու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը». «Փաստ» Առա­ջին հան­րա­պե­տու­թյան հռչակ­ման կա­րև­ո­րու­թյու­նը.ին­չո՞ւ դա­սեր չենք քա­ղում պատ­մու­թյու­նից. «Փաստ» «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում Ո՞րն է նոր փաս­տա­հա­վաք հանձ­նա­ժո­ղո­վի ստեղծ­ման նպա­տա­կը. «Փաստ» «Հրապարակ». Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանըկայցելի խորհրդարան «Իրա­վուն­քի լեզ­վով խո­սում են այն երկր­նե­րում, որ­տեղ իրա­վունքն ար­ժեք է, որ­տեղ հա­նուն քա­ղա­քա­կան շա­հե­րի իրա­վուն­քը չի ոտ­նա­հար­վում ». «Փաստ» Զտումներ՝ նաև շրջակա միջավայրի նախարարությունում. «Փաստ» «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել. ինչ է սպասվում Մարզերում հսկողությունը ուժեղացվում է. «Փաստ» Աչք­նե­րը հի­մա էլ դես­պան­նե­րի պաշ­տո­նի վրա է. «Փաստ» Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ)
website by Sargssyan