«Աստված չանի, բայց պետք է մտածել այդ մասին». Նարեկ Բավեյան

Երկու ամսից ավելի է՝  Նարեկ Բավեյանը հարկադիր պարապուրդում է, ինչպես այս շրջանում շատ երգիչներ, ովքեր աշխատում էին ռեստորանային համալիրներում: Ինչպիսին է իր ընտանիքի կարանտինային առօրյան, եւ թե ում հետ առաջիկայում զուգերգ կներկայացնի, նա պատմել է BRAVO.am-ին:

«Ընտանիքով խստորեն հետեւել ենք մեկուսացման բոլոր կանոններին: Միայն երբեմն քաղաքից դուրս ենք գնացել՝ բնության գիրկ, կամ էլ ուշ երեկոյան զբոսնել ենք ոչ մարդաշատ վայրերում: Փոխարենը երկու ամսում հասցրել եմ երկու ծավալուն գիրք կարդալ, մեկը՝ Ռեմարկի «Հաղթական կամարը», մյուսը՝ «Կլառնետահարը», որի հեղինակը թուրք է: Մինչ կարանտինը եւս կարդում էի, բայց առհասարակ դանդաղ եմ կարդում: Գիշերն եմ սկսում ընթերցել, երբ բոլորը քնած են եւ ոչ մի շշուկ չկա: Նաեւ տղայիս հետ եմ ժամանակ անցկացրել. միասին զբոսանքի ենք գնացել եւ այլն»,-նշել է երգիչը:

Նարեկ Բավեյանը՝ որդու հետ

Թե ինչպես է կարողացել այս ընթացքում ընտանիքին ֆինանսապես ապահովել, նա ասել է.«Իհարկե, խնայողությունների շնորհիվ: Տարիներ շարունակ աշխատում եմ, սեւ օրվա մասին մտածել եմ. գուցե համաճարակ չլիներ, բայց այնպես ստացվեր, որ վատառողջ լինեի եւ չկարողանայի աշխատել: Աստված չանի, բայց պետք է մտածել այդ մասին: Բացի այդ, կինս պետական աշխատող է եւ այս ընթացքում ստանում է իր աշխատավարձը: Որեւէ օժանդակությունից չենք օգտվել, չենք էլ բողոքում, քանի որ շատ ավելի կարիքավոր մարդիկ կան, թող պետությունը նրանց օգնի»:

Նարեկ Բավեյանը եւ Քրիստինա Սարգսյանը

Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով «Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723 Մահացել է Կարեն Վարդանյանը Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան /տեսանյութ/. 24news «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը» «Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում «Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ». «Փաստ» «Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է». «Փաստ»
website by Sargssyan