Մինչ Վենետիկից պատասխան կգա.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում նախատեսված փոփոխությունները վերջին շրջանում նոր զարգացումներ են ապրում։

 Օրերս, պայմանավորված երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով, իշխանությունները ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից ազատվելու և նրանց յուրայիններով փոխարինելու՝ իրենց համար կենաց-մահու խնդիր դարձած հարցի՝ խորհրդարանական եղանակով կարգավորմանը։

Մինչ այդ դիմել են Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինս իր մասնագիտական ու հեղինակավոր կարծիքը ներկայացնի «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»։ 

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններ կան, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը կարող է ստացվել միայն հունիսի կեսերին. հենց այդքան ժամանակ ունեն իշխանություններն իրենց հետագա գործողությունների պլանը կարգավորելու և անելիքները հստակեցնելու համար: 

Ըստ այդմ, ներկայումս իշխանությունները ձեռնամուխ են եղել թեմայի հետ կապված բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում մտցնելուն։ Ներկա փուլում փորձում են անհրաժեշտ ողջ գործիքակազմը պատրաստել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի պատասխանից հետո ժամանակ չկորցնեն։ 

Թեպետ, շատ մասնագետներ տարակուսում են, որ եզրակացությանը չսպասելով՝ իշխանություններն արդեն առաջին ընթերցմամբ «անցկացրեցին» հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, ապա և քննարկեցին երկրորդ ընթերցմամբ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով
website by Sargssyan