«Չկարողացա արցունքներս զսպել». Իլոնա Մկրտչյան
LifestyleԹեեւ «Փափուկ խաղալիք» սիթքոմը դեռ եթերում է, նկարահանումներն արդեն ավարտվել են: Մեծ ընտանիք դարձած նկարահանող խումբը՝ տեխնիկական անձնակազմից մինչեւ դերասաններ, սիրով, ջերմությամբ ու մի քիչ էլ հուզմունքով ամփոփել են աշխատանքը միմյանց հետ:
Սիթքոմի երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է վերջին նկարահանումների ապրումներով, նախագծի ու գործընկերների մասին տպավորություններով:
Աշխատանքային ընթացքն, ըստ դերասանուհու, առանձնացել է ոչ այնքան հաճելի հանգամանքներով.«Բայց մենք նաեւ գիտակցում էինք, որ այս դժվար ժամանակներում պարտավոր ենք մարդկանց մի քիչ թեթեւություն եւ ժպիտ պարգեւել: Յուրաքանչյուր վատ իրողության մեջ, երեւի, կարող ենք լավը տեսնել. նման պայմաններում աշխատելն էլ ինչ-որ հետաքրքրություն ուներ. բոլորս ավելի սրտացավ էինք դիմացինի առողջության համար եւ իրար վստահելով էլ կարողացանք նկարահանումներն ավարտին հասցնել: Կարծում եմ՝ մեր ողջ անձնակազմը դեռ երկար է հիշելու այս փորձը:
Խոսելով վերջին նկարահանումների մասին՝ պետք է ասեմ, որ բոլորս շատ հուզված էինք: Այս մի քանի ամիսների ընթացքում այնքան էինք մտերմացել, որ բաժանումը դժվար եղավ:
Նկարահանումներից հետո փոքրիկ հավաքույթ ունեցանք, ու վերջում, կարծես, ոչ ոք չէր ցանկանում տուն գնալ (ծիծաղում է,-հեղ.): Քանի որ ես շատ էմոցիոնալ եմ, անգամ չկարողացա արցունքներս զսպել»: