Առաջիկայում ի՞նչ չվերթներ են նախատեսվում դեպի Երևան
ԲլոգՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են չվերթների թարմացումների մասին:
Այսպես, հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40), Կիև-Երևան-Կիև չվերթը՝ SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):
Հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):
Հունիսի 24-ին նախատեսվում է Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը՝ Aircompany Armenia ընկերության կողմից: Նույն օրը կլինի նաև Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը՝ Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:00, ժամանում դեպի Երևան 19:45):
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ: