Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս աշխատանքի հայտարարություններ էի նայում, բարեկամուհիներիցս մեկը խնդրեց՝ Լուսինե ջան, քանի ամիս է՝ տանն եմ, էլ չեմ դիմանում, տես՝ մի ճար կարող ենք անել: Փորձեցինք: Ամենահայտնի կայքերից մեկի միջոցով, որում, երևի թե, հնարավոր է լուսնից իջեցված քար էլ գտնել, սկսեցինք աշխատանք փնտրել: 

Երկար փնտրեցինք, առանձնացրեցինք մի քանի հեռախոսահամար: Աչքիցս կարևոր մի բան չվրիպեց: Եթե մի քանի ամիս առաջ նույն կայքի միջոցով աշխատանք փնտրեիր, առաջարկները շատ էին, այլ հարց էր՝ քեզ հարմար տարբերակ կգտնեի՞ր, թե՞ ոչ: 

Մինչդեռ հիմա նույն կայքի միջոցով մարդիկ են իրենց ծառայություններն առաջարկում ամենատարբեր ոլորտներում՝ խոհանոցային աշխատանքից մինչև բանվորություն և այսպես շարունակ: Գործատուները մի տեսակ մնացել են երկրորդ պլանում: 

Դեպքեր էլ կան, երբ զանգահարում ես և հասկանում՝ գործատուն ցանկանում է, որ մեկ հոգին միանգամից տասը հոգու աշխատանք կատարի, ասենք՝ միաժամանակ լինի մատուցող, մաքրուհի, գանձապահ, բայց պայմանով՝ ստանալու է միայն այս աշխատանքներից մեկի համար նախատեսված աշխատավարձը: 

Հարց՝ որտե՞ղ է արդարությունը: Եթե եղել էլ է, մնացել է նախակորոնավիրուսյան ժամանակաշրջանում: 

Շատերն են ահազանգում՝ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում փակվում են ժամանցի վայրերը, սուպերմարկետներում և այլ հաստատություններում կրճատվում է աշխատակիցների քանակը, կամ էլ, եթե գործատուն բարեխիղճ է և չի ցանկանում կրճատել իր աշխատակիցներին, առաջարկում է հերթափոխով աշխատել: 

Այս դեպքում, իհարկե, աշխատավարձից որոշակի գումար է կրճատվում, բայց սա չարյաց փոքրագույնն է: Հագուստի, աքսեսուարների խանութները գործում են, սակայն միայն փաստացի, դռան վրա կախված է «Բաց է» ցուցանակը, բայց միայն այդքանը, հաճախորդներ գրեթե չկան, մարդիկ գնում են ինչ-որ իրեր միայն ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: 

Պարզ հաշվարկ է. օրինակ՝ առաջ 5 հոգանոց ընտանիքի երեք անդամն աշխատում էր, հիմա այդ թիվը կրճատվել է, հետևաբար կրճատվել է նաև եկամուտը, իսկ տան բյուջե մտնող գումարը պետք է խնայել, քանի որ հիմա անորոշության փուլում ենք: 

Որևէ մեկս ապահովագրված չէ աշխատանք կորցնելուց, այս դեպքում զորավոր «թու, թու, թու»-ն էլ չի փրկի: Երբեմն մտածում ես՝ ինչ պետք է անի մարդը գործազուրկի կարգավիճակում հայտնվելով, ունենալով երեխա կամ ընտանիքի՝ առողջական խնդիր ունեցող անդամ: Խենթանալու բան է: 

Աշխատանք գտնելու հեռանկարը գրեթե զրոյական է: Այս դեպքում գործատուներին էլ մեղադրել չես կարող: Նրանք էլ են հայտնվել փակուղում: Կասեք՝ պետությունն առաջարկում է աջակցության ծրագրեր, ցածր կամ առանց տոկոսադրույքի երկարաժամկետ վարկեր, բայց եթե գումարի հետ առնչություն ունեցող մարդը չգիտի, թե ամենամոտ ապագայում՝ երկու-երեք ամսից մեր տնտեսությունն ի՞նչ վիճակում է լինելու, կգնա՞ ռիսկի՝ վարկային նոր բեռի տակ մտնելով:

 Չի գնա, որովհետև գումար ստեղծող, այդ գումարը շրջանառության մեջ դնող մարդուն կայունություն է պետք, հեռանկար, որն այսօր, ավաղ, բացակայում է բոլոր ոլորտներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Եղբայրս հենակետում հրազենից գլխի վնասվածք է ստացել, թոշակը կտրել են, դիմել ենք դատարան, հնարավո՞ր է վերականգնվի. Սևանի բնակիչը՝ վարչապետին Պարետատունը քննարկում է Հայաստան ժամանողների թեստավորումը հենց օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Ե՞րբ և ո՞ր դեպքում կարելի է բողոքարկել պետական մարմնի կայացրած վարչական ակտը Ռուսաստանը մինչև տարեվերջ ՍՈւ–30ՍՄ2 և ՍՈւ-35Ս կործանիչների գնման պայմանագիր կկնքի Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց․ Մարուքյանը՝ Փաշինյանի վերջին հարցազրույցի մասին Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ մի շարք վայրերում «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Բելառուս օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է Լուկաշենկոյի մրցանակից ՀՀ ԶՈՒ-ում ծառայող մեր աղջիկները (լուսանկարներ) Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը Լավ լուր. այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել Պաշտոնական. Վիլիանը ՝ Արսենալի ֆուտբոլիստ Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Նոր պաշտոնանյություն Ոստիկանությունում Վահե Էնֆիաջյանը շատ հարգված և պարկեշտ մարդ է. Արթուր Սարգսյան Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար «Զենքը պահում էին գլխներիս ու բերում այստեղ». Մինսկում սկսել են բաց թողնել ձերբակալվածներին (տեսանյութ) Վերսկսում են թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով Չորս օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում. նրանք, շրջանցելով անցակետը, Վրաստան են մուտք գործել Հայաստանի տարածքից (տեսանյութ) Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցությունում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել
website by Sargssyan