Ինչպե՞ս թեյը հայտնվեց փաթեթիկների մեջ, և արդյո՞ք այդպիսի թեյն իրոք անորակ է

Մոտ 100 տարի առաջ է սկսվել թեյի փաթեթիկի պատմությունը: Սկզբում թեյը փաթեթավորվում էր թիթեղյա տուփերում (ներկայումս էլ դեռևս կարելի է խանութների դարակաշարերին տեսնել նման փաթեթավորմամբ թեյեր): Թիթեղյա տուփերը պաշտպանել են թեյը արևի լույսից, խոնավությունից և օդի հետ շփումից, որոնք կարող են վնասել այն: Սակայն նյույորքցի գործարար Թոմաս Սալլիվանը 1904 թվականին որոշել է փոխել թեյի փաթեթավորումը և սկսել է իր ապրանքը փաթեթավորել մետաքսյա տոպրակների մեջ: Իսկ հաճախորդները, շփոթվելով նման փաթեթավորման տեսքից, երբեմն առանց փաթեթը բացելու սկսել են այն գցել թեյի գավաթի մեջ ... 

Եվ, ի զարմանս նրանց, ստացվել է բավականին հաճելի թեյ: Դրանից 15 տարի անց սկսվել է թեյի փաթեթիկների գործարանային արտադրությունը և խանութներում դրանց վաճառքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նման թեյը հազվագյուտ ըմպելիք է համարվել Միացյալ Թագավորությունում, իսկ դրանից հետո արդեն նոր փաթեթիկներով թեյերի ներկրումը մեծ հաջողություն է ունեցել։ 

Այդ փաթեթիկները ներկայացվել են «Լիփթոն» ընկերության կողմից։ Սակայն այդքանով թեյի փաթեթիկների պատմությունը չի ավարտվել, անգամ կարելի է ասել՝ այն նոր է սկսվել: Փաթեթիկների նյութն ու ձևը ինքնին շատ անգամներ են փոփոխվել: Ժամանակի ընթացքում թանկարժեք մետաքսը փոխարինվել է թանզիֆով, ինչը, սակայն, թեյին տվել է թեթևակի տհաճ համ: Այդ իսկ պատճառով շարունակվել են փաթեթիկների համար նոր նյութեր գտնելու աշխատանքները, և վերջապես այն գտնվել է: Նոր նյութը, որը հատուկ թուղթ է, հորինել է ամերիկացի ինժեներ Ֆեյ Օսբորնը, որն աշխատել է թղթի գործարանում:

 Ի սկզբանե այդ թղթի հիմքում ընկած է եղել մանիլական կանեփը, այնուհետև սկսել է օգտագործվել վիսկոզան, որը հիանալիորեն ջրաթափանց է և միևնույն ժամանակ թրջվելիս չի կորցնում իր ամրությունը: Փոխվել են նաև փաթեթիկներ արտադրելու ձևերը. քանի որ նախկինում դրանք կտորից էին, ուղղակի կարվում էին, իսկ հիմա, երբ նրանք հատուկ բարակ թղթից են, կիրառվում է տաք մամլումը: Միևնույն ժամանակ, թեյի փաթեթիկներում համը դարձել է ավելի ընդգրկուն և թունդ, քան սովորական տերևային թեյի դեպքում է: Այս փաստի առթիվ էլ հենց մարդկանց մոտ կասկածներ են ծագում առ այն, որ փաթեթիկներում բնական թեյ չէ, այլ պարզապես թեյի թափոններ, որոնք վերածված են նուրբ փոշու: 

Իրականում, տերևային թեյերից փաթեթիկներով թեյերը տարբերվում են միայն տերևի մանրացման աստիճանով: Բացի դա, սովորաբար փաթեթիկներով թեյերը պատրաստվում են թեյի հատուկ տեսակից՝ fannings-ից: 

Այդ թեյի տերևները չափերով ավելի մանր են, քան ավանդական թեյի տերևները: Իսկ փաթեթիկներով թեյերի բույրը և գույնը ավելի ուժեղ է այն պատճառով, որ ինչքան մանրեցված է թեյը, այնքան արագ են եռացող ջրի մեջ անցնում թեյի տերևի միկրոտարրերը և, որպես արդյունք, ստացվում է ավելի թունդ ու հագեցած ըմպելիք: 

Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ
Ինչպիսի կանանց են փնտրում հարուստ տղամարդիկ. հատկանիշներ, որոնք նրանք կարևորում են Ճղված ջինսե տաբատ, վառ դեղին տոպ. Դիանա Մխիթարյանի գրավիչ կերպարը (լուսանկար) «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ո... Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար) Ի՞նչ նվեր է մատուցել Գոռ Հակոբյանը փոքր որդուն՝ Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ (լուսանկար)
website by Sargssyan