Բաղդադում սպանել են Իրաքի կառավարության հակաահաբեկչության հարցերով խորհրդականին

Բաղդադում անհայտ անձինք սպանել են Իրաքի կառավարության հակահաբեկչության հարցերով խորհրդական Հիշամ ալ-Հաշիմիին: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Նշվում է, որ երկու մոտոցիկլետից կրակ են բացել խորհրդականի վրա։ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը և վարչապետ Մուստաֆա Աբդ ալ-Քազեմիին ցավակցություն են հայտնել մահացածի ընտանիքին և խոստացել են անել հնարավոր ամեն ինչ հանցագործությունը բացահայտելու համար:

Իրաքի կառավարության խորհրդականի մահվան մասին լուրը առաջինը հաղորդել է «Ալ-Սումարիա» հեռուստատեսությունը։

Ըստ աղբյուրի՝ Հիշամ ալ-Հաշիմին սպանվել է մայրաքաղաքի արևելքում՝ Զույունի շրջանում գտնվող իր տան մոտ: Դեպքից անմիջապես հետո Հաշիմիին հոսպիտալացրել են, սակայն հիվանդանոցում մահացել է: Նա 47 տարեկան էր:

Իրաքի վարչապետն ու նախագահը դատապարտել են սպանությունը:

Վարչապետը խոստացել է, որ հանցագործները կպատժվեն: Նրա խոսքով՝ Հաշիմիին մեծ աջակցություն է ցուցաբերել իրաքյան զինված ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Հիշամ ալ-Հաշիմին իրաքյան ոչ կառավարական խորհրդատվական կազմակերպություններից մեկի անդամ էր, որտեղ ներգրավված էին գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։

Նա հրատարակել է մի քանի գրքեր՝ ծայրահեղականության հիմնախնդիրների և «Իսլամական պետության» ձևավորման վերաբերյալ:

Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը «Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը». Մարիամ Փաշինյան «Լացիոն» նոր պայմանագիր կառաջարկի Իմմոբիլին` 4,5 միլիոն եվրո աշխատավարձով Անցյալի ժխտումով` ապագան չեք կառուցի. Արմեն Աշոտյան Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ) Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր
website by Sargssyan