Ոստիկանի են դանակահարել

2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 28-ամյա բնակիչը մուտք գործելով Վարդենիսի ոստիկանության բաժին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության հասցեին, որից հետո դուրս է հրավիրվել:

Սակայն մուտքի դռան մոտ շարունակել է գոռգոռալ և հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածելով մուտքի դռանը:

Ոստիկանության աշխատակիցը, կարգի հրավիրելու նպատակով մոտեցել է նրան, սակայն 28-ամյա երիտասարդը չենթարկվելով իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին,  բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ և իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ ազդրի վերին միջին երրորդականի կտրած-ծակած, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա երիտասարդը  ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գերմանիայում թռչող տաքսիներ են փորձարկվել Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը «Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը». Մարիամ Փաշինյան «Լացիոն» նոր պայմանագիր կառաջարկի Իմմոբիլին` 4,5 միլիոն եվրո աշխատավարձով Անցյալի ժխտումով` ապագան չեք կառուցի. Արմեն Աշոտյան Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ) Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին
website by Sargssyan