«Շնորհակալ եմ ինձ հալածողներին եւ անիծողներին, որ ուժեղ ու անպարտ դարձրիք». Անդրե
LifestyleԱնդրեն այսօր նշում է ծննդյան օրն ու արդեն հասցրել է բազմաթիվ շնորւհավորանքներ ստանալ։ Երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ու կոչ արել կյանքն ապրել լիարժեք։
«Շնորհակալ եմ Աստծուն, որ կամ: Շնորհակալ եմ ծնողներիս, որ լույս աշխարհ բերեցին: Շնորհակալ եմ հարազատներիս եւ ընկերներիս, որ կողքիս են։ Շնորհակալ եմ իմ անդավաճան հանդիսատեսին, որ միշտ գնահատում եւ սեր եք տալիս։ Շնորհակալ եմ ինձ հալածողներին եւ անիծողներին, որ ուժեղ ու անպարտ դարձրիք։ Շնորհակալ եմ կյանքիս ամեն օրվա համար։ Ծնվեք ու ապրեք այս կյանքը լիարժեք»,- գրել է սիրված երգիչը։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ