Հի­մա էլ դես­պան­նե՞րն են մե­ղա­վոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամու սանձարձակություններին ու սադրանքներին զինված ուժերի լիարժեք ու անվերապահ պատասխանին, այսինքն՝ զինվորականների անթերի գործողություններին զուգահեռ չափազանց կարևոր է «փողկապավորների» աշխատանքը: Խոսքը դիվանագիտական աշխատանքի, միջազգային գործընկերների հետ հետևողական ու ամենօրյա աշխատանքի մասին է:

Այս օրերին մի շարք փորձագետներ, սակայն, շեշտում են, թե հատկապես խորհրդարանական դիվանագիտության առումով իրականում խնդիրներ կան մասնավորաբար այլ երկրների ու միջազգային կառույցների գործընկերներին պատշաճ կերպով ճշմարտությունը ներկայացնելու և իրականությունը արտացոլող, այսինքն՝ հայանպաստ լուրջ հայտարարություններ ապահովելու առումով: 

Փորձագետները նաև շեշտում են, որ խորհրդարանականներին ընդամենը հաջողվել է «բերել», ասենք, Գվատեմալայի փոխնախագահի կամ որևէ լոկալ տարածքի մեկ-երկու պատգամավորի գնահատական: Բայց քանի որ այստեղ պատասխանատուները սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ըստ տեղեկությունների, ամբողջ մեղքը գցել են ԱԳՆ-ի վրա, իսկ վերջինս էլ՝ դեսպանների: Այսինքն, վերջնարդյունքում ԱԺ-ն ու ԱԳՆ-ն մեղավոր են «նշանակել» դեսպաններին:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ որոշ իշխանավորների հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ ամենախոշոր ու ազդեցիկ եվրոպական ընտանիքների կողմից ստացված գնահատականները բերվել են արտախորհրդարանական ընդդիմության ջանքերով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ու՞մ է սպասվում գլխապտույտ հաջողություն ու ֆինանսական մեծ վերելք 2021 թվականին Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի բացառիկ կադրերը (տեսանյութ) Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Ինչպե՞ս ստեղծվեց համացանցը և ռեկորդային արագությամբ անցավ ռադիոյից ու հեռուստատեսությունից Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Էդուարդ Շարմազանով Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ ICC. Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Մարնեուլիում ադրբեջանցիները քարերով կոտրում են բեռնատարների պատուհանները եւ չեն թողնում առաջ շարժվել. «Ժողովուրդ» Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան Լքեցի դահլիճը, քանի որ չեմ կարող գտնվել մի վայրում, որտեղ նաև Աննա-Էրատոն է. Լիկա Թումանյան (տեսանյութ) «Ինքը մեզ խոստացել էր, որ մենակ չի թողնի»․ երկու երեխայի հայր 27-ամյա Սերոբը գումարտակի հրամանատար էր Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան Պայթյուն է տեղի ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական զորավարժություններն առավելապես ուղղված են ո՛չ թե Հայաստանին, այլ՝գերտերություններին Բաքվում զոհված զինծառայողների ընտանիքները փակել են Թբիլիսյան պողոտան (տեսանյութ) Երկիրը՝ փորձադաշտ, անփորձները՝ պատուհաս 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport Վարդուհի Վարդանյանի որդին ամուսնացել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ
website by Sargssyan