«Արջի ծառայություն մատուցող»՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ սահմանին անհանգիստ է, երբ թշնամին պատերազմ է հրահրում, բնական է յուրաքանչյուրիս ցանկությունը՝ ներսում ունենալ միասնականություն, հաշտություն, հանդուրժողականություն:

Թե՛ նախկինում, թե՛ վերջին օրերին մենք կարողացանք ապացուցել, որ հենց այդպես էլ կա: Մեծամասամբ: Բայց ոչ ամբողջությամբ: Ցավոք, առանձին դեպքերում հնարավոր չեղավ խուսափել ներքին ատելություն ու թշնամանք հրահրելու փորձերից: 

Ու շատ ավելի ցավալի է, որ ներքին օրակարգ առաջ բերող, ներքին թշնամիներ, «ներքին թուրքեր», դավաճաններ փնտրողների մեջ հիմնականում իշխանության մի քանի ներկայացուցիչներ ու, առավել ևս, իշխանամերձ որոշակի անհատներ էին: 

Օրինակ՝ ինչպես կարելի է բացատրել, որ պատգամավորը կարող է սպառնալ գլուխների վրայով անցնել, ատամներ ջարդել՝ հայ լինի, թե եզդի: 

Կամ՝ մեկ ուրիշը համարում է, որ «ներքին թշնամին» ավելի վտանգավոր է, քան արտաքինը: Երրորդը Ալիևի սանձարձակությունների մեջ... ներհայաստանյան հետք է փնտրում: Չորրորդը ներսում խրամատներ է փնտրում ու պատրաստվում հերոսաբար «քանդել» դրանք...

 

Իրականում նմանները, որոնք, որպես կանոն ներկայանում են որպես «հեղափոխության» ավելի մեծ պաշտպաններ, քան հենց Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ «արջի ծառայությունն» են մատուցում հենց Նիկոլ Փաշինյանին և օրվա իշխանություններին ընդհանրապես: 

Ոչ մի ընդդիմություն չի կարող այնքան մեծ վնաս հասցնել իշխանություններին ու նրանց վարկանիշին, որքան իրենց հավատարմությունն ապացուցելու ճանապարհին որևէ արժեքի, որևէ սրբության, որևէ «կարմիր գծի» առջև կանգ չառնողները՝ իշխանության միջից լինի, թե «կողքերից»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan