ՍԱՏՄ-ն հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ է արձանագրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են ամենատարբեր խախտումներ, որոնք հայտնաբերվում են արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ: Ակնհայտորեն կա մտայնություն, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, և թուլանում է զգոնությունը:

Այս առումով այսօր Տեսչական մարմնի Երևանի և Կոտայքի մարզային կենտրոնների խստացված համատեղ ստուգայցերը մտահոգիչ պատկեր են արձանագրել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն դիտարկված կազմակերպություններից առնվազն կեսի վերաբերյալ, քանի որ դրանցում պարետի սահմանած նորմերի զգալի մասը չի պահպանվել. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափել հաճախորդներին:

Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ տեղեկացնելով, որ կրկնայցերը շարունակական բնույթ են կրում:

Այսօր նաև ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսավարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները. Ստեփանավան քաղաքում 24 ժամով դադարեցվել է գրեթե մեկ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Կասեցումներ եղել են նաև այլ մարզերում:

Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնություը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու անցած շաբաթ արձանագրած շոշափելի դրական արդյունքը:

Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Դավթաշենի մի շարք շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը Թրամփը հայտարարել է, որ կորցրել է իր բոլոր ընկերներին Մյանմայում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ) 9 երկրների ղեկավարներ Շնոբելյան մրցանակ են ստացել Ուկրաինայում տղամարդը փորձել է ինքնասպան լինել երկրի նախագահի պատճառով Տեսանյութ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. կա 1 զոհ, 3 վիրավոր
website by Sargssyan