Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել
ՀասարակությունՉարենցավանում վերջին շրջանում ուշագրավ գողություններ են կատարվում։ Կազմակերպված խմբերով մտնում ու տարբեր տարածքներից հաշված վայրկյանների ընթացքում տանում են Tellcell-ի տերմինալը, դրանց միջից հանում են փողը, իսկ ապարատը ոչնչացնում։ Ու ոստիկանությունը չի կարողանում դրա դեմն առնել, դեռևս չկան ձերբակալվածներ, չգիտեն՝ ովքեր են այդ խմբերը, բայց ասացին՝ կասկածներ արդեն ունեն։
Օրինակ՝ 4-5 օր առաջ անհայտ անձինք ընդամենը 17 վայրկյանի ընթացքում հաջողեցրել են գողանալ Չարենցավանի «Արդշինբանկում» տեղակայված Tellcell-ի տերմինալը։ Պարզապես երկու կամ երեք հոգով ձեռքով վերցրել են այն, դուրս հանել, դրել մեքենան ու հեռացել։ Ոստիկանությունը դրանից հաշված վայրկյաններ անց տեղ է հասել, բայց արդեն ուշ է եղել։ Ավելի ուշ սարքը հայտնաբերել են Չարենցավանից դուրս՝ հարևան գյուղ տանող ճանապարհին, այրված, ճամփեզրին գցած։ Գողերը մեջը եղած փողը հանել են, տերմինալն այրել, որ հետքերը վերացնեն ու հեռացել։ Ոստիկանությունը դեռ փնտրում է նրանց։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ