Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է


Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին

Վերլուծական

Մեզանում նորություն չէ, որ շարունակվում է հասարակության տարանջատումը տարբեր բևեռների։ Այս գործընթացը սկսվեց նրանից, երբ գործող իշխանությունները իրենց քաղաքականության հիմնական հենսայուներից մեկը դարձրին հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու գործելակերպը։

Եվ ահա, տևական ժամանակ է, ինչ երկրի հանրային և քաղաքական կյանքում ատելությունն ու թշնամանքը գերիշխում են։ Իսկ իշխանությունների այս գործելակերպը որոշակի արդյունքներ ունենում է, քանի որ սրանով նրանք փորձում են ուղղորդել հանրության ներքին դժգոհությունները իրենց ցանկալի ուղղությամբ։

Եվ այս առումով պատահական չէ, որ իշխանությունները ամեն մի լուրջ թեմայի շուրջ քննարկումների ընթացքում հարցը տեղափոխում են ներկայի և նախկինի հակադրության դաշտ՝ դրանով սևացնելով անցյալը։ Սակայն ուշագրավ է, որ այս անառողջ մթնոլորտում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, տևական ժամանակ լռություն պահպանելով, փորձում էր հեռու մնալ այս արհեստական դիսկուրսից։

Այնուամենայնիվ, քաղաքացիներն այսօր ականատես են լինում, թե ինչպես է օրեցօր վատթարանում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ համավարակի դեմ պայքարը մեծ հաշվով ձախողվել է, և իշխանությունների կողմից ամեն ինչ անցյալի վրա գցելու գործելակերպը սկսել է չաշխատել։

Թերևս առկա իրավիճակը պայմաններ ստեղծեց, որպեսզի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես գա հանրությանն ուղղված տեսուղերձներով։ Եվ այս առումով երրորդ նախագահի խոսքում շատ հետաքրքիր մեսիջեր կային։

Սերժ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ չի կարող վերադարձ լինել անցյալին։ Այսինքն՝ սրանով վերջինս փորձում է հանրությանը հասկացնել, որ գործող իշխանություների այն թեզը, որ եթե իրենք հեռանան, ապա կգան նախկիններն ու նախկին վիճակը կվերականգնվի, արհեստական է, և անցյալին իր դրսեւորումներով վերադարձ չի լինելու։

Սարգսյանը փաստացի կարևորեց անցյալի սխալներից եւ թերություններից հետևություններ անելու անհրաժեշտությունը, քանի որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի: Եվ ընդհանրապես, անցյալը մերժելով՝ չենք կարող արդյունքներ ունենալ, իսկ նորանկախ Հայաստանի պատմությունը չի կարող սկսվել 2018 թվականի ապրիլից։

Երրորդ նախագահի մյուս կարևոր ուղերձը վերաբերվում էր եղած ռեսուրսները կենտրոնացնելուն և հանրությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու անհրաժշտությանը։ Ներկայումս հասարակական և քաղաքական շրջանակների հատկապես իշխանական ու իշխանամերձ շրջանակների կողմից հանրությանը համախմբելու անհրաժշետությունը չի դիտարկվում առաջնահերթությունների շարքում, նրանք փորձում են միայն սեփական նեղ շահերն առաջ տանել։

Եվ հասարակությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու օրակարգով երրորդ նախագահ Սարգսյանը կարծես թե նոր թարմություն է բերում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտի համար։ Իսկ սա հուշում է, որ Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը մենք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեսնելու ենք ակտիվ քաղաքական զարգացումների կիզակետում։

Արթուր Կարապետյան

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ