Արաբկիրի ոստիկանները պարզել են Երևանում կրակոցներ արձակողների ինքնությունը. նրանց մեջ է «Գագասիկը»
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ օգոստոսի 9-ին դեռևս չպարզված հանգամանքների շուրջ հարցերի պարզաբանում է տեղի ունեցել Արտաշատ քաղաքում հաշվառված 24-ամյա Դավիթ Դավթյանի, Արաբկիր 25-րդ փողոցի բնակիչ՝ 41-ամյա Սարիբեկ Հարությունյանի միջև, այնուհետև Արաբկիրի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նշված «ռազբորկան» հետագայում պարզաբանելու նպատակով Ս. Հարությունյանն ու Դ. Դավթյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում պետք է հանդիպեն Ռիգայի փողոցում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Դավթյանը հանդիպմանը գնացել է իր եղբոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Դավթյանի, Գյումրիի բնակիչ՝ «Գագասիկ» մականվամբ 21-ամյա Գագիկ Սմբատյանի, Արաբկիր 35 փողոցի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Եսայանի, Երևան քաղաքի Աճեմյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Ապրիյանի և Արաբկիր 17-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Հարությունյանի հետ, իսկ Ս. Հարությունյանին ուղեկցել են եղբայրը՝ Արաբկիր 23 փողոցի բնակիչ, 43-ամյա Արմեն Հարությունյանը, Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Սուքիասյանը, Արաբկիր 23 փողոցի բնակիչ՝ 43-ամյա Աղասի Սուքիասյանը և Արաբկիր 17-րդ փողոցի բնակիչ՝ 35-ամյա Սոս Եսայանը։ Վիճաբանության ժամանակ կողմերից մեկն ինքնաձիգից կրակահերթ է արձակել, իսկ մյուս կողմն էլ գազային ատրճանակից է կրակոց արձակել։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ս. Եսայանին Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանություն, որտեղից էլ նա ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ