Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակի» տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում։
«Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։ Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։
Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել, միայն երեկ հարսը՝ Հայկուհի Ղալումյանը, հայաստանյան հանգստյան տներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որի տակ շնորհավորանքներ և երջանկության մաղթանքներ են գրվել, ինչից հասկացվում է, որ խոսքն ամուսնության մասին է։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ