Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում խնդրահարույց թեմաների ուսումնասիրության՝ քննադատական վերլուծության մեթոդի վրա․ ԿԳՄՍՆ

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Պատմության ուսումնասիրումը հիմք է յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության և պետության ապագա գործունեության: Հայոց պատմության իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, պատասխանատու և սեփական տեսակետն ու դիրքորոշումը ունեցող, կշռադատված որոշումներ կայացնող, ազգային արժեհամակարգը կրող անձ ու քաղաքացի:

Հիմնական դպրոցում սովորողները Հայոց պատմության ծրագրի շրջանակներում կծանոթանան հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական քաղաքակրթությանը, նրա առաջացման ու զարգացման օրինաչափություններին, ձեռքբերումներին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին: Հանրակրթական միջին դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրի կազմման հիմքում դրվել է գծային մոդելը, պահպանված է ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում առկա խնդրահարույց թեմաների ուսումնասիրության՝ դրանց պատճառահետևանքային կապերի վեր հանման և քննադատական վերլուծության մեթոդի վրա:

Պատմության հետազոտման վերոնշյալ սկզբունքները կնպաստեն սովորողի կողմից պատմության համակողմանի ուսումնասիրմանը, պատմական գործընթացների և դերակատարների ամբողջական ընկալմանը (ոչ միայն քաղաքական ու տնտեսական վերնախավի ուսումնասիրմանը), ինչն էլ կնպաստի լայն մտահորիզոն և քննադատական մտածողություն ունեցող անձի ձևավորմանը:

Ծրագիրը կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ.

Պետություն,
Ինքնություն,
Մշակույթ,
Համակեցություն:

Արցախի ՊՆ-ն հայտնում է մարտերի ընթացքում նահատակված 28 զինծառայողների անունները Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում. մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. Շուշան Ստեփանյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը կոչով դիմել է ուսանողներին 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին Ադրբեջանում աշխատող թուրք լրագրողները խուճապ են տարածում «Օլիմպավան» մարզաբազան պատրաստ է ապաստարան տրամադրել Արցախից Հայաստան տեղափոխված մեր քույրերին և եղբայրներին Ռուսաստանը ավիացիոն ուժեր է փոխադրում Հայաստան Աննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (տեսանյութ) Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից և գնան առաջնագիծ. Փորձագետ Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման «Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում (տեսանյութ) Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է Նահատակված Աշոտ Մնացականյանը 3 անչափահասի հայր էր Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 81 սիրիացի վարձկանի ոչնչացման մասին Արցախում խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան
website by Sargssyan