Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


«Ֆրես­կո» փա­ռա­տո­նի մեկ­նար­կը կտրվի սահ­մա­նա­մերձ Բերդ քա­ղա­քից. կազ­մա­կեր­պիչ­նե­րը հա­գե­ցած ծրա­գիր են խոս­տա­նում․ «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն նշում է՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնն անցկացվելու է բացառապես բացօթյա տարածքներում: Պատճառն, իհարկե, համավարակն է և ստեղծված նոր իրականությունը:

«Նախորդ տարիներին շատ հյուրեր ենք ունեցել և փակ տարածքներում վարպետաց դասեր կազմակերպել: Այս տարի ևս տարբեր երկրներից ռեժիսորներ և հյուրեր պետք է գային Հայաստան, բայց, ցավոք, համավարակի պատճառով նրանք չկարողացան ժամանել մեր երկիր: Չնայած սրան՝ ունեցանք օնլայն հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկեցինք շատ հարցեր: Ֆիլմերն ուղարկեցինք միջազգային ժյուրիին, որը դիտել է դրանք և, ըստ մեր անվանակարգերի, որոշել հաղթողներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նազարենկոն:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետև համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները: Փառատոնի բացումը Բերդ քաղաքում կազմակերպելը պատահական չէ, գաղափարն առաջացել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում հուլիսյան ռազմական գործողություններից հետո:

«Գործնական այցով Բերդ քաղաքում էինք, մեր հարցումների, զրույցների արդյունքում պարզեցինք՝ այստեղ շատ են ցանկանում, որ «Բերդ» պարային անսամբլը ելույթ ունենա: Զրուցեցինք խմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի հետ, հաշվի առնելով պարետատան բոլոր որոշումները, խնդրեցինք, որ թույլ տան, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, անսամբլը փորձեր անցկացնի:

Տավուշի մարզպետի և մարզպետարանի հետ պայմանավորվածություն ունենք, որ համերգին կմասնակցեն սահմանամերձ մյուս բնակավայրերի բնակիչները ևս: Փորձում ենք այդ ամենի մեջ գույներ մտցնել՝ գեղեցիկ բեմ, լուսային ձևավորում, իսկ վերջում էլ մի քանի ֆիլմի ցուցադրություն ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն ասում է՝ ցուցադրվելու է Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի նկարահանած ֆիլմը, որի հեղինակը բանաստեղծուհի Անուշ Նագաշյանն է: «Իր հեղինակային ֆիլմն է, նա ծրագրերի շարք է անում, որոնցից մեկը նվիրված է Տավուշին: Ցուցադրվելու է հայկական լիամետրաժ մեկ ֆիլմ, նաև արտասահմանյան արտադրության կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմեր: Այս տարի մեր ֆիլմերի քանակը կրկնապատկվել է՝ համեմատած նախորդ տարիների հետ: 85 երկրից ներկայացված 3000-ից ավելի հայտից ընտրվել է 23 երկրի 63 ֆիլմ:

Հայտերի քանակը պայմանավորված է նաև նրանով, որ անցած տարի Հայաստանում կազմակերպեցինք «Մարդը նշանակետի տակ» կոնֆերանս, դրան միջազգային ութ փառատոն էր մասնակցում, կնքեցինք դաշինք, որ մեկս մյուսին պետք է մեր երկրում արտադրվող ֆիլմերի մասին առաջարկություններ ներկայացնենք: Այս ընթացքում տարբեր փառատոնների շրջանակներում «Ֆրեսկոն» ներկայացնում է Հայաստանը»,-ասում է Կարապետյանը:

Իսկ ինչպե՞ս է 3000 ֆիլմից ընտրվել 63-ը, ինչի՞ն է հատկապես ուշադրություն դարձվել: «Ֆիլմերն ընտրելիս հիմնվում ենք մեր փառատոնի առաքելության և կանոնակարգի վրա: Հիմնականում ընտրում ենք այն ֆիլմերը, որոնք ներկայացնում են համամարդկային արժեքներ, խնդիրներ, որոնք հուզում են թե՛ Հայաստանին, թե՛ ամբողջ աշխարհին՝ բնապահպանական, ընտանեկան և այլն:

Ֆիլմերը հիմնականում դասակարգել ենք չորս ուղղությամբ: Առաջինը «Կինը կինոյում» ուղղությունն է, ընտրվեցին ֆիլմեր, որոնք վերաբերում էին կանանց խնդիրներին՝ հղիության արհեստական ընդհատում, բռնություն, միգրացիա և այլն, բայց բոլոր այս ֆիլմերում խնդիրների մասին խոսելով կնոջը նաև մեծարում ենք: Հաջորդը «Պատերազմ և խաղաղություն» թեման է, որը ներառում է խաղաղության մեսիջը:

Մյուսը «Հավատն առանց սահմանների» շարքն է, այստեղ ընդգրկված են հոգևոր ֆիլմեր: Կան ֆիլմեր, որոնք ցույց են տալիս տարբեր ազգերի կրոնական մշակույթը, հավատալիքները, եկեղեցու պատմությունը: Հաջորդ ուղղությունը պայմանականորեն անվանել ենք «Անսահմանափակ կարողություններ»: Սրանք սոցիալական ֆիլմեր են, որոնք անդրադառնում են խոցելի խմբերի խնդիրներին, ցույց են տալիս նրանց ներուժը:

Դիտակետում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, նրանց հաջողված պատմությունները, կներկայացվեն նաև ձայնագրություններ, որոնցով ֆիլմերի հերոսներն ուղերձներ կհղեն մարդկանց»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: Նազարենկոն ասում է՝ այս ընթացքում ևս խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Փառատոնի ընթացքում օգոստոսի 28-ին կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբել յանական համերգը, իսկ 30-ին՝ «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգը: Մենք փաստորեն առաջինն ենք, որ այս համաճարակային իրավիճակում կարողանում ենք նման մասշտաբի բացօթյա միջոցառում կազմակերպել:

Փորձել ենք մշտապես կազմակերպել համերգային որակյալ ծրագրեր՝ հաշվի առնելով այն, որ նրանք, ովքեր ֆինանսապես հնարավորություն չունեն ներկա գտնվելու նման համերգների, կարողանան անվճար մասնակցել դրանց: Բավականին բծախնդիր ենք մոտենում համերգների կազմակերպմանը:

Մեզ համար կարևոր է կենդանի հնչողությունը, լուսային ձևավորումները, առհասարակ որակը»,- ասում է փառատոնի նախագահը: Նշում է՝ փառատոնի անցկացմանն աջակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: «Նրանք հավատում են այս նախագծին: Շատ շնորհակալ ենք Վեհափառին, փառատոնն անցկացվում է նրա օրհնությամբ և աջակցությամբ:

Իհարկե, այս ամենն իրականություն չէր դառնա նաև առանց մեր ընկերների օգնության: Այստեղ շատ կարևոր է, որ բոլոր այս մարդիկ հավատում են մեր նախագծին, փորձում օգտակար լինել դրա անցկացմանը, իսկ մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք նրանց հույսերն արդարացնելու համար»,-եզրափակում է Շահեն Նազարենկոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»