Անօթևանը ներթափանցել է Էմինեմի տուն ու սպառնացել սպանել երգչին (լուսանկար)

Ամերիկացի ռեփեր Էմինեմի (իրական անունը՝ Մարշալ Մեթերս)՝ Միչիգան նահանգի Քլինթոն Թաունշիփ շրջանում գտնվող տուն չարագործ է ներխուժել և սպառնացել սպանել երգչին, հայտնում է Detroit Free Press-ը։ 

«Էմինեմն արթնացել ու իր տանը մարդ է տեսել։ Սկզբում կարծել է, թե իր զարմիկն է այդտեղ․․․ տղամարդը հայտնել է, թե եկել է, որպեսզի սպանի երգչին։ Ռեփերը չի վախեցել, անտուն մարդուն մի քանի սենյակով դեպի թիկնապահների մոտ է տարել։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել չարագործի և թիկնապահի միջև տեղի ունեցող կռվի պահին»,- ասվում է հայտարարությունում։ 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ չարագործը առանձնատուն է ներթափանցել՝ աղյուսի միջոցով կոտրելով պատուհաններից մեկի ապակին։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս միջադեպը դեռևս ապրիլին է տեղի ունեցել, սակայն միայն այժմ՝ նախնական դատական լսումներից հետո է դրա մասին հայտնի դարձել։

Առանձնատուն անօրինական ներխուժման և ունեցվածքին վնաս հասցնելու համար մեղադրվում է ոմն Մեթյու Դևիդ Հյուզը։ Հայտնի է, որ դատարանում դեպքի առնչությամբ ցուցմունք է տվել կանչից հետո երգչի տուն հասած ոստիկանության աշխատակիցը։

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում մասնավոր տարածք անօրինական ներթափանցումը ծանր հանցագործություն է համարվում, սակայն դատավորի կողմից Հյուզին տրամադրած փաստաբանը կարծում է, որ իր պաշտպանյալը կարող է հոգեբանական խնդիրներ ունենալ։

Դատական մյուս նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:

Бездомный пробрался в дом Эминема и угрожал его убить

Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին․ Գեղամ Նազարյան Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Երևանում իրար են բախվել 7 մեքենա Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. ՀՀ նախագահ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 3 վիրավոր Փաշինյանի՝ «Քո հետևից կգան» խոսքերից հետո երիտասարդին ծեծել են (տեսանյութ) Փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարներից. Ոստիկանության օպերլիազորը զոհվել է Շուշիում վիրավորվելուց օրեր անց Այս ամենը 2018-ին, 2008-ին, 1996-ին տեղի ունեցած կոնֆլիկտների շարունակությունն է. Ալեքսանդր Մարկարով Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ) Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու. Արմեն Աշոտյան Եվս մեկ գեներալ միացավ Գլխավոր շտաբի պահանջին. hraparak.am Ներկայում գտնվում ենք 2016-17 թվականների իրավիճակում. Ալեքսանդր Իսկանդարյան Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին Լարված իրավիճակ՝ ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև ՀՀ նախագահը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի հրամանը հակասահմանադրական է և այն առարկություններով հետ է ուղարկել կառավարություն Բանակը չի կարող որևէ կողմ լինել, որ մենք էլ գնանք, կանգնենք նրա կողքը. Նորայր Նորիկյան
website by Sargssyan