«Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի մարդասպանը հայտարարել է, որ սպանել է 25 հայ զինվորի
ԲլոգԿարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ուլֆաթ Հասանովն է, ադրբեջանական 052, կամ «Յաշմա» անվանումը կրող հատուկ նշանակության ջոկատի մարդասպանն է։ Սեպտեմբերի 11-ին հարցազրույց է հրապարակվել, որտեղ հպարտությամբ հայտարարում է , որ միայն ինքը սպանել է 25 հայ զինվորի։
Սա ծանր վիրավորլ է 2015թ․-ի մարտի 19-ին, սակայն այդ ժամանակ ադրբեջանը չհայտարարեց սրա վիրավորած լինելու մասին։
Հիշեցնեմ , թե ինչ էր տեղի ունեցել 2015-ի մարտի 19-ին։
Մարտի 19-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ (Գյուլիստան) տեղակայված հայկական դիրքերի վրա թշնամին հարձակում է իրականացնում։ Չնայած այն բանին, որ ժամկետային զինծառայողների վրա հարձակվել էին այնպիսի ջոկատի մարդասպաններ, որոնք երկար տարիներ ռազմական պատրաստություններ էին անցել, միևնույն է, չի հաջողվում գրավել դիրքեր։ Ավելին, մեր տղաները կարողանում են հետ շպրտել ջոկատին և հետապնդել մինչև իրենց դիրքերի մատույցներ։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ իրենք տվել են երկու զոհ, իսկ վիրավորների մասին պաշտոնական հաղորդագրություն չէին տալիս։ Մեր կողմից ևս եղան զոհեր, զոհվեին երեք զինծառայող, իսկ չորսը վիրավորվեցին։
Սեպտեմբերի 11-ի հարցազրույցում սա պատմում է նաև այդ հարձակման մասին, իր վիրավորվելու մասին, փաստորեն ինքը փախչելիս երկու անգամ վիրավորվել է։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ