Իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են օգտ­վել առկա վի­ճա­կից, որ­պես­զի լծակ­ներ ունե­նան կան­խե­լու և ճնշե­լու դժգո­հու­թյան ու բո­ղո­քի ալիք­նե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշունը քաղաքական առումով ակտիվ զարգացումներ է խոստանում։ Ընդ որում, վերադասավորումների նոր փուլ է սկսվել ինչպես իշխանության ներսում, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Չնայած ընդդիմադիր ուժերը, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին քաղաքական հաշվարկների ու տվյալ վիճակից բխող նպատակահարմարությունից ելնելով, դեռևս համախմբված ձևաչափով չեն գործում, և նրանցից յուրաքանչյուրն իր առանձին օրակարգն է փորձում առաջ մղել, այնուամենայնիվ, հանրային կյանքում ընդդիմության դերակատարությունն աստիճանաբար մեծանում է։

Խնդիրն այն է, որ հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Համաճարակի արդյունքում առաջ եկած ճգնաժամի պայմաններում էապես նվազել են բնակչության եկամուտները, տնտեսության որոշ ճյուղեր ուղղակի կանգնել են սնանկացման վտանգի առաջ, բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչներ անընդհատ բողոքի ձայն են բարձրացնում, իսկ հանրության լայն շերտերի մեջ խմորվում է գնալով ահագնացող դժգոհությունը։ Մյուս կողմից՝ կառավարության՝ բնակչությանն օգնություն տրամադրելու նախաձեռնությունները բավարար չեն։

Փոխանակ խորքային վերլուծություններ իրականացնեն և ըստ այդմ բնակչության դրությունը բարելավելու թիրախային ու հեռանկարային ծրագրերով հանդես գան, իշխանություններն այնպիսի անտրամաբանական նախաձեռնություններ են առաջ քաշում, որոնք ավելի են բարդացնում քաղաքացիների առանց այն էլ ծանր դրությունը։ Ստացվում է, որ, մեծ հաշվով, քաղաքացիները և տնտեսվարողները միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ։ Իսկ այս պարագայում բնական է, որ հանրության շրջանում իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունների աճ է նկատվում, որը տեսանելի է նաև մարդկանց տրամադրություններում։

Իսկ եթե դժգոհություններն ավելանում են, ապա դա նշանակում է, որ ընդդիմությունը քաղաքական առումով լուրջ դերակատարություն է ստանձնելու։ Եվ այս համատեքստում պատահական չեն շրջանառվող այն տեղեկությունները, թե ընդդիմադիր ուժերը պատրաստվում են մեծ հանրահավաքներ անցկացնել։ Թվում է, թե իշխանությունները ևս գիտակցում են, որ եթե խոշոր հավաքներ տեղի ունենան, ապա շատ շուտով հօդս կցնդի այն միֆը, թե իրենք, որպես ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված իշխանություններ, լիովին վայելում են մարդկանց վստահությունը։

Թերևս դրանով է պայմանավորված, որ իշխանությունները փորձում են օգտվել համաճարակային իրավիճակից, որպեսզի լծակներ ունենան կանխելու ընդդիմության կողմից հանրահավաքների իրականացումը։ Դրա համար էլ օրերս ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունված օրենքների փոփոխություններում ներառված դրույթներում, որոնք ըստ էության գալիս են փոխարինելու արտակարգ դրությանը, հատուկ տեղ է հատկացված հավաքներ անցկացնելու դեպքում քաղաքացիներին տուգանելու հարցին։ Եվ սա այն դեպքում, երբ պարզապես կարող էր լինել միայն տուգանքի մեկ տեսակ՝ ուղղակի հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։

Այսպես՝ կարանտինի ընթացքում զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման սահմանափակումների խախտման համար տուգանքը կկազմի 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ: Հավաքներ անցկացնելու դեպքում տուգանքը կլինի 10 հազար դրամ, իսկ հասարակական միջոցառումների կազմակերպման և մասնակցության համար տուգանքը կկազմի 50 հազարից մինչև 100 հազար դրամ։ Ու, ըստ այդմ, պատահական չէ, որ իշխանությունների որոշմամբ Հայաստանում սահմանված կարանտինը տևելու է 4 ամիս։ Մի՞թե իշխանություններն այդքան վստահ են, որ հանրապետությունում առողջապահական իրավիճակը չորս ամիս չի բարելավվելու, որ երկարաժամկետ կտրվածքով նման նախաձեռնությամբ են հանդես գալիս և սահմանափակումներ կիրառում։

Այնպիսի տպավորություն է առաջանում, որ այս ամենի նպատակը ընդդիմության գործողությունները կանխելն է, բայց հարցն այն է, թե ինչքա՞ն կարող են իշխանությունները լռեցնել հանրային դժգոհությունների ձայնը։ Արհեստական ճնշումները, ինչով իշխանությունները զբաղված են եղել նաև նախակորոնավիրուսային շրջանում և զբաղված են առավել ևս հիմա, կարող են հանգեցնել հանրային դժգոհության լուրջ պայթյունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ հիմնական բանաձև, այն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արսեն Բաբայան Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել «Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար Ի՞նչ հեռանկարներ ունի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար՝ մինչև 2050 թվականը (տեսանյութ) Ֆլիկ. Սևիլյան արժանիորեն հաղթեց Եվրոպա լիգան «Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան Իրանի նախագահը 4 օր ուշացումով է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան Էվերտոնը պատմական ցուցանիշ է գրանցել ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ Քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Արայիկ Հարությունյան Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից
website by Sargssyan