Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը
LifestyleՉնայած Apple ընկերությունը սեպտեմբերին տեղի ունեցած ամենամյա շնորհանդեսին նոր iPhone 12 սմարթֆոնը չի ցուցադրել, սակայն ներկայացված նոր iPad-ների ընդհանուր բնութագրի հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինի հաջորդ սմարթֆոնը, գրում է Business Insider-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ եզրակացությունն արվել է՝ հիմնվելով թարմացված iPad Air և Pro պլանշետների պարամետրերի վրա․ ենթադրվում է, որ դրանք ու հեռախոսը կարող են միանման պրոցեսոր, արտաքին տեսք, էկրան ունենալ։
Նշվում է, որ iPad Air-ի պես նոր սմարթֆոնը A14 պրոցեսոր կունենա։ iPad Air и Pro պլանշետները արտաքնապես առավել նման են 2012 թվականին թողարկված iPhone 5-ի դիզայնին, ինչը նշանակում է, որ iPhone 12-ը նույնպես կարող է այդ տեսքն ունենալ։
Հրատարակությունը չի բացառում տարբեր գունային տարբերակներով հեռախոսների թողարկման հնարավորությունը։
Նշվում է, որ նոր iPhone-ը կարող է նաև ProMotion գործառույթ, ինչպես նաև LiDAR սկաներ ունենալ։