Այս տարի Ամանորի տոնակատարությունը Թայմս Սքվերում տեղի կունենա վիրտուալ ձևաչափով

Այս տարի Նյու Յորքի Թայմս Սքվերում Ամանորի ավանդական տոնակատարությունը տեղի կունենա վիրտուալ ձևաչափով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է միջոցառման կազմակերպիչ Times Square Alliance-ի նախագահ Թիմ Թոմքինսը, գրում է Deadline-ը։

«Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ժամանակի հետհաշվարկը և Նոր տարվա սկիզբը միշտ անփոփոխ կմնա։ Բայց այս տարի մենք կառաջարկենք ավելի շատ վիրտուալ, վիզուալ և թվային տարբերակներ»,- ասել է նա։

Թոմքինսը հաղորդագրության մեջ նաև տեղեկացրել է, որ արարողության նախապատրաստումը շարունակվում է:

ԱՄՆ-ի արևելյան ափին Ամանորի գալուստը մշտապես ուղեկցվում է Նյու Յորքի գլխավոր հրապարակում՝ Թայմս Սքվերում, Times Square Ball Drop միջոցառմամբ։ Առաջին անգամ տոնակատարությունը զանգվածաբար նշվել է 1904 թվականին և նվիրված է եղել The New York Times թերթի շտաբ-բնակարանի բացմանը:

Թայմս Սքվերում Ամանորի տոնակատարության անցկացման ավելի քան հարյուրամյա ավանդույթը խախտվել է երկու անգամ՝ 1942 և 1943 թվականներին, երբ Նյու Յորքը գտնվում էր ռազմական դրության մեջ: Պատերազմի ժամանակ Թայմս Սքվերում հավաքվածները Ամանորը դիմավորել են մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ռազմաճակատում զոհվածների։

Նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. (Տեսանյութ) Մարտին ՌԴ–ից Հայաստան և հակառակ ուղղությամբ 30 թռիչք է նախատեսված. ցանկ «Ռեալն» անօրինական վճարում է կատարել Ռոնալդոյին Զելենսկին պաշտոնից ազատել է Սաակաշվիլիին Արցախում թանկարժեք պետական ծառայողական ավտոմեքենաներից մեկը վաճառվել է. Գինը հայտնի է ԱՄՆ-ը Սիրիայի և Իրաքի սահմանին Avenger ԶՀՀ է տեղադրել Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Տարադրամի փոխարժեքը․ եվրոյի փոխարժեքը նվազել է Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան 8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով Արայիկ Հարությունյանը նոր հայտարարություն տարածեց Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու նպատակն է, որ Փաշինյանն ունենա իր անձնական զորքը. Վանեցյան Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ հայ գերիների մասնակցությամբ Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan