«Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար

Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները սպանել են ավելի վաղ հերթապահության ժամանակ սահմանամերձ ջրերում անհետացած իրենց պաշտոնյային, գրում է The Guardian-ը։

Սեուլում պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օվկիանոսների և ձկնորսության նախարարության 47-ամյա պաշտոնյան Ենփհեն արևմտյան սահմանային կղզու ջրերում տեսչական մոտորանավակից անհետանալուց հետո սպանվել է, իսկ նրա դին՝ այրվել։

«Մեր զինվորականների կողմից տարբեր հետախուզական տվյալների մանրակրկիտ վերլուծության համաձայն՝ Հյուսիսային Կորեան պաշտոնյային հայտնաբերել է իր ջրերում և դաժան հաշվեհարդար տեսել՝ կրակելով սպանել է, ապա այրել նրա մարմինը»,- ասված է նախարարության հայտարարությունում:

«Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից նման վայրագությունը և պահանջում ենք բացատրություն տալ և պատժել մեղավորներին։ Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունն ընկած է Հյուսիսային Կորեայի վրա», - հայտարարել են Պաշտպանության նախարարությունում։

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները հունիսին սրվել են հարավկորեացի ակտիվիստների ուղարկած քարոզչական թռուցիկների պատճառով:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
website by Sargssyan