Ղազախստանը վերացրեց մահապատիժը

ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Քայրատ Ումարովը ստորագրել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային նորմերի երկրորդ արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի վերացմանը, հաղորդում է  Sputnik Казахстан-ը:.

Մահապատժի վերացման միջազգային  արձանագրությանը միանալու մասին նույն օրը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ հոբելյանական նստաշրջանում ելույթ ունենալիս: Նախագահը նշել է, որ Ղազախստանում կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը հիմնարար իրավունքներ են:

Նշենք, որ վերջին անգամ Ղազախստանում դատարանը մահապատժի էր դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին 2016 թվականին, որը մեղադրվում էր ոստիկանության և Ազգային անվտանգության կոմիտեի շենքերի վրա զինված հարձակումների և տասը մարդու սպանության համար:

Ղազախստանում 2003 թվականից մահապատիժ չի իրականացվել, թեև դատարանները իրավունք ունեցել են  այդպիսի  դատավճիռ կայացնել: 2003 թվականին, մինչ այդ  պատժատեսակի կասեցումը, մահվան է դատապարտվել 12 հոգի, իսկ կասեցման որոշումից հետո մինչև 2016 թվականը  մահվան դատապարտված 5 անձի նկատմամբ կիրառվել է մահապատժին փոխարինող պատիժ՝ ցմահ ազատազրկում:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
website by Sargssyan