«Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել

Ռուսաստանաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ավելի քան 9,7 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը: 

Սկզբում 27-ամյա դիմահարդարը հրապարակել է ռուսական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած ռեպորտաժը, որում խոսվում է սահմանային լարված հակամարտության մասին, այնուհետև Արցախին հորդորել է ուժեղ լինել, իսկ Ադրբեջանին մեղադրել է առաջինը հարձակվելու և անմեղ մարդկանց կյանքեր խլելու համար:

«Ամբողջ հոգով ու սրտով աղոթելու եմ չընկճվող իմ ազգի, մեր քաջարի զինվորների համար: Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Վաղը, որ իմ եղբայրներն ու քույրերը նորից անցնեն հարձակման, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար. Արծրուն Հովհաննիսյան Արցախում հայկական ուժերի խոցած թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 43 հերոսների անունները Զինվորագրված հերոսների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ /տեսանյութ/ Հրդեհ՝ Սարուխան գյուղում Այս կռվում թող մեզանից ոչ ոք չպակասի. «Հաղթենք ու ապրենք հանուն հայրենիքի». Արման Վարդանյան 50 զոհ, 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ. Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից. 168.am ՌԴ-ն Ճապոնական ծովում զորավարժությունների ժամանակ թևավոր հրթիռներ է արձակել Ընտրածդ բարձունքը շատ-շատ հեռացրեց մեզ Սամ ջան, ա'յ «Պստիկ Կամանդիր ջան». Արմինե Պողոսյանը՝ զոհված Սամվել Մանասերյանի մասին Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ Բաքուն չլսեց Լավրովին ու Շոյգուին, կլսի՞ Պոմպեոյին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Հայոց պետականության պաշտպանները /լուսանկարներ/ Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ ոչնչացնելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն« մեդալներով ՊԲ-ն Իշխանաձորի հատվածում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Այդ «կապը կտրած» Գյանջան
website by Sargssyan