Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հասնել միայն 2021-ի մայիսին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Արցախում պատերազմի ավարտից հետո հակասական տրամադրություններ են: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Միեւնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, Արցախի նախագահին դեռ չեն կարող խորհրդարանում անվստահություն հայտնել:

Արցախի Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարավ 2019 թվականի ապրիլի 15-ին, իսկ լիազորություններն ուժի մեջ մտան այս տարվա մայիսի 21-ին՝ երդման արարողությունից հետո: Ստացվում է՝ խորհրդարանում Արայիկ Հարությունյանին չեն կարող անվստահություն հայտնել, քանի որ Հարությունյանը դեռեւս անձեռնմխելի է, եւ խորհրդարանում կարող են այդ հարցը բարձրաձայնել միայն մեկ տարի հետո՝ 2021 թվականի մայիսին:

Այսինքն՝ Արցախում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում։ Այլ տարբերակ ուղղակի օրենսդրությամբ նախատեսված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ «Այդ օրը նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին 10-ամյա աղջկա մահվանից հետո Իտալիան արգելափակել է TikTok-ը որոշ օգտատերերի համար Հայաստանի դեմ որևէ ոտնձգության անելուց առաջ պետք է երկար մտածեն. Ռուբեն Սաֆրաստյան Իսկ ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե Ալիևը պահանջի նաև Շուշիում ուտող-խմող Սերժ Թանկյանին ու Արսինե Խանջյանին Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին (տեսանյութ) Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ձյուն է տեղում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Պետք է ռեալիստ լինել և շատ սթափ գնահատել իրավիճակը. Արման Նավասարդյան Քիչ առաջ երկրաշարժ գրանցվեց Հասարակությունը ֆեյսբուքում բավական պասիվացել է. Սամվել Մարտիրոսյան Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար․ Yerkir.am Մահացել է Լարի Քինգը Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը Տգիտությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ ընկճախտային անտարբերություն Հայաստանում ու Ռուսաստանում ներքին թուրքերը սնվում են նույն աղբյուրից. թուրքագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն
website by Sargssyan