Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերին

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել ՌԴ ղեկավարության հետ: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են, իսկ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այցի չեղարկման հիմնական պատճառը հայ-ռուսական «փայլուն» հարաբերություններն են, որոնց ձևավորման գործում «անուրանալի» դեր ունեն Փաշինյանն ու իր թիմը:  Պատճառներից մյուսն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաթոլոգիկ ստախոսությունը այլևս ակնհայտ է ոչ միայն հայ հասարակության համար, այլ նաև ի ցույց է դրվում և բացահայտվում է ռուսական իսթեբլիշմենթի կողմից՝ ամենաբարձր մակարդակով:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան իր հարցազրույցներում հայտարարում է, թե կարգավորման բոլոր տարբերակներով առաջարկվում էր կամ նախատեսվում էր Շուշին ադրբեջանական կողմին հանձնելը: Իր հերթին ՌԴ նախագահ Պուտինը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հայերը կկարողանային պահպանել Շուշին, սակայն այնտեղ պետք է վերադառնային գաղթականները։  Այսինքն՝ ՌԴ նախագահը բացահայտ կերպով մերկացրել է Փաշինյանի սուտը, իսկ պաշտոնական Երևանը և ինքը` Փաշինյանը, Պուտինի այս հայտարարությունը չեն մեկնաբանում՝ հասկանալի պատճառներով:

Հաջորդ անգամ Փաշինյանը պարզապես նենգափոխել է Պուտինի խոսքերը` նշելով, որ իր փաստարկները Շուշիի վերաբերյալ ՌԴ նախագահին տրամաբանական են թվացել եւ որ Պուտինը լավ տեղեկացված չէր որոշ նրբություններից: Նախ նշենք, որ Պուտինը ինքն էր շեշտել, որ Փաշինյանի բերած փաստարկները Շուշի քաղաքի հարցում իր համար անտրամաբանական էին: Մյուս կողմից էլ ստացվում է, ըստ Փաշինյանի` Ռուսաստանի նման գերտերության ղեկավարը տեղյակ չէ մի կոնֆլիկտի նրբություններից, որի կարգավորման միջնորդն է հանդիսանում։ Պուտինի դեպքում հատկապես տրամաբանական չէ սա, քանի որ նա առնվազն 20 տարի անձամբ է զբաղվում Արցախի խնդրով ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է որոշ նրբություններ լսել Նիկոլ Փաշինյանից, ով ինքը լիարժեքորեն չէր տիրապետում բանակցային գործընթացին և իր իսկ խոսքով` ծանոթանում էր այդ գործընթացին Իլհամ Ալիևից: 

Վերջին դեպքն էլ գրանցվեց երեկ, երբ, Փաշինյանը, իրեն արդարացնող ֆեյսբուքյան հերթական «շարադրության» մեջ խոսելով պատերազմի օրերին ՀՀ առաջին և երկրորդ նախագահների՝ ՌԴ կազմակերպվելիք մասնավոր այցի մասին, հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել էր, որպեսզի ինքը` Փաշինյանը, միջնորդի Պուտինին՝ Քոչարյան-Պուտին հանդիպում կազմակերպելու նպատակով: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը, ում Վլադիմիր Պուտինի հետ կապում են տասնյակ տարիների մտերիմ, եթե չասենք՝ ընկերական հարաբերությունները ,ում տիկնոջը Պուտինը այցելում էր Երևան կատարած այցի ընթացքում, պետք է խնդրեր որպեսզի իր համար միջնորդեր մի անձ, ով 2.5 տարում չկարողացավ ՌԴ գեթ մեկ պետական այց կազմակերպել: Ի դեպ, հենց այս գրառումից հետո էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը Մոսկվա չեղարկվելու է: Ինչպես երևում է, ռուսական կողմի համար սա Փաշինյանի կողմից իրականությունը նենգափոխելու վերջին կաթիլն էր, և Մոսկվան որոշել է հասկացնել Փաշինյանին, որ վերջինս ի վիճակի չէ անգամ ինքն իր համար միջնորդել` դրանով իսկ հերքելով վերջինիս գրառման մեջ տեղ գտած պնդումները, որոնք հերքվեցին նաև երկրորդ նախագահի գրասենյակի կողմից: Ավելին՝ Քոչարյանի գրասենյակից խոստացան շաբաթվա ընթացքում մանրամասն ներկայացնել ողջ իրականությունը:

Փաշինյանի 2.5 տարվա վարած քաղաքականությունը ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցելիս, պաթոլոգիայի աստիճանի հասնող սուտը և դրան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքը գալիս են փաստելու, որ Մոսկվայի կողմից Փաշինյանի քաղաքական աջակցության մակարդակը այս պահին մոտ է զրոյի և ռուսական կողմը տարբեր մեսիջներով և թափանցիկ ակնարկներով դա ի ցույց է դնում… 

 
Ի՞նչ է անհրաժեշտ օդային տարածքով ՀՀ մուտք գործելիս Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք. մահացել է 13 մարդ Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին «Բացահայտում․ ինչ է ասել տարածքների մասին Սերժ Սարգսյանը 2016 թ․-ին Ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել․ պայթեցման աշխատանքներ են տարվում․ Արցախի ԱԻՊԾ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է Քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն Ձյուն է տեղում Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Լապշա. ինչո՞ւ էր այն ժամանակին համարվում հարուստների կերակուր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­սի­ա­յում ազատ­վել է բան­տից. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Հա­յաս­տա­նը ոչինչ չի ստա­ցել. «Փաստ» Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ» «Փո­փո­խու­թյունը որոշիչ դեր չի ունենա»․ «Փաստ» Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ․ «Փաստ» «Պարզ էր՝ ինչ է լի­նե­լու, երբ հար­ձա­կում­ներ սկսվե­ցին արժեքների դեմ»․ «Փաստ» Թեժ մրցակցություն թե՛ հանրապետական, թե՛ մարզային սլոթների օգտագործման մրցույթներում․ «Փաստ»
website by Sargssyan