«Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան

Լեռնային Ղարաբաղի զրագացման հարցով եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ու վերազինման միջոցառումների ցանկը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կապահովվեն բոլոր երկրների շահերը։ Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան ու Իրան, տրանսպորտային հաղորդակցությունները կմիավորեն Ադրբեջանը Նախիջեւանին Հայաստանի տարածքով», – ասել է Զախարովան։

Հետաքրքիր է, որ «Ղարաբաղի զարգացման» ծրագրում հիշատակում չկա Ղարաբաղի մասին։ Այդ միտումը նկատելի է դարձել արդեն հունվարի 11-ի հանդիպմանը, որտեղ Ղարաբաղի զարգացման «ձեւակերպման» տակ համաձայնություն է ստորագրվել, որը տարածքային ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։ Մարիա Զախարովան հաստատել է դա։

Առաջին հայացքից տարօրինակ երեւույթը հանգում է Ղարաբաղի ռազմական-ռազմավարական նշանակությանը, որը Հայաստանում չեն գիտակցել ու չեն էլ փորձում գիտակցել։ Ղարաբաղը խանգարո՞ւմ էր Թուրքիային ու Ադրբեջանին «հաղորդակցությունների կառուցման եւ տարածաշրջանի բացման» համար, որը փակել էր ոչ հայկական կողմը։ Ղարաբաղը խոչընդոտ էր շրջանի ռուս-թուրքական ամբողջական վերահսկողության ճանապարհին, որից պետք էր արմատախիլ անել հայկական գործոնի ղարաբաղյան արմատը եւ կտրել նրա կապը Հայաստանի հետ։

 

Հայաստանում իշխող ուժը եւ իշխանության հավակնություն ունեցող դաշինքը միաձայն ասում են, որ պետք է մոռանալ ռեւանշն ու համակերպվել նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այդ ուժերը, ըստ ամենայնի, պատրաստվում են մարտի 16-ին միանալ 1921 թվականիՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի տոնակատարությանը։

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանում «իշխանության համար պայքարը», քաղաքական ֆիասկոն «հաղորդակցությունների բացումով» արդարացնելու փորձերը եւ ռուս-թուրքերի օրոք կուշտ կյանքի խոստումները պարզապես խղճալի տեսք ունեն։

Ավելին...

Նիկոլ Փաշինանի առաջարկությամբ Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Հայկական բոինգի առեղծվածը Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև. Արման Աբովյան Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է
website by Sargssyan