Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակ գործեր են քննվել և քննվում Նիկոլ Փաշինյանի թիմի ամենասկանդալային պաշտոնյաներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանի անվան հետ կապված։ Առողջապահության նախկին նախարարը 4 քաղաքացիական գործով ունի պատասխանողի, 4 գործով՝ հայցվորի կարգավիճակ. ևս 2 քրեական գործերով էլ Թորոսյանն ունի վկայի կարգավիճակ։

Մասնավորապես, առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ հրապարակայնորեն զրպարտելու և վիրավորանք հասցնելու համար Արսեն Թորոսյանի դեմ դատական հայց են ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանը, Առոջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ  Արմեն Մուրադյանը, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔԿՀ նախագահ Գևորգ Գրիգորյանը, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը։

Նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանն էլ իր հերթին դատի է տվել Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին, Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Չամանյանին։

Հիշյալ անձանցից Թորոսյանը պահանջում է  հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել։ Նախկին նախարարը վկայի կարգավիճակ ունի «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործերով։ Այսպիսով, Արսեն Թորոսյանը դեռևս չունի  տուժողի, կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի դատավարական կարգավիճակ։

Ավելին...

Նոր փաստեր այն մասին, թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը եւ ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համար. Արմեն Աշոտյան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին․ Գեղամ Նազարյան Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Երևանում իրար են բախվել 7 մեքենա Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. ՀՀ նախագահ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 3 վիրավոր Փաշինյանի՝ «Քո հետևից կգան» խոսքերից հետո երիտասարդին ծեծել են (տեսանյութ) Փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարներից. Ոստիկանության օպերլիազորը զոհվել է Շուշիում վիրավորվելուց օրեր անց Այս ամենը 2018-ին, 2008-ին, 1996-ին տեղի ունեցած կոնֆլիկտների շարունակությունն է. Ալեքսանդր Մարկարով Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ) Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու. Արմեն Աշոտյան Եվս մեկ գեներալ միացավ Գլխավոր շտաբի պահանջին. hraparak.am Ներկայում գտնվում ենք 2016-17 թվականների իրավիճակում. Ալեքսանդր Իսկանդարյան Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին Լարված իրավիճակ՝ ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև ՀՀ նախագահը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի հրամանը հակասահմանադրական է և այն առարկություններով հետ է ուղարկել կառավարություն
website by Sargssyan