Թուրքիայում ծով է հանվել սեփական արտադրության առաջին հետախուզանավը

Թուրքական պաշտպանական նավաշինարաններից մեկը ծով է հանել սեփական արտադրության «Ստամբուլ» (F-515) առաջին հետախուզանավը, արարողությանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ 2020-ին երկիրը իրականացրել էր պաշտպանական արդյունաբերության 20 ծրագիր, այսօր այդ թիվը հասել է 700-ի:

«Մենք դարձել ենք մի երկիր, որը ցամաքային եւ ծովային տեխնիկայի իր սեփական կարիքների հետ մեկտեղ նաեւ բավարարում է բարեկամ եւ դաշնակից երկրների կարիքները: Մենք այն 10 երկրների շարքում ենք, որոնք կարող են նախագծել, կառուցել եւ սպասարկել իրենց ռազմանավերը: Մենք անօդաչու թռչող սարքերի, ներառյալ հարվածային, արտադրության մեջ առաջատար երեք-չորս երկրների շարքում ենք, մեր անօդաչուներին նախանձով են նայում ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը:

Առաջին դասի «Ստամբուլ» հետախուզանավը հինգերորդ ռազմանավն է, որը ծով է հանվել ազգային ռազմական նավաշինական MİLGEM ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցել չորս հետախուզանավ: Ավելի վաղ Թուրքիայում գործարկվել էին «Ադա» դասի չորս փոքր մարտական նավեր (կորվետներ), բայց «Ստամբուլն» իր դասի առաջին ռազմական նավն է: Հետախուզանավի երկարությունը 113 մետր է, լայնությունը՝ 14,4 մետր, տարողունակությունը՝ երեք հազար տոննա: Ի տարբերություն «Ադա»-ի կորվետների, «Ստամբուլ» հետախուզանավը հագեցած է «երկիր-օդ» տեսակի հրթիռների արձակման համակարգով: Նավը 2023 թվականին կփոխանցվի Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը:

Ավելին...

Վերջապես մեր բանակը արթնացավ և կարևոր որոշում կայացրեց. Գեներալ Յուրի Խաչատուրով Ուղիղ միացում. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հանրապետության հրապարակից Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական կործանիչներ՝ Երևանի երկնքում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան Վալերի Օսիպյանը կոչով է հանդես եկել Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն տարածեց Մահացել է Կարեն Գիլոյանի մայրը ՀՐԱՏԱՊ. ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՐԱՏԱՊ. Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. Կոչ ենք անում 15:00-ից հավաքվել Ազատության հրապարակում. Էդուարդ Շարմազանով «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին. Անդրանիկ Թեւանյան
website by Sargssyan