Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. կորած զինծառայողի հորեղբայր (տեսանյութ)
ՀասարակությունԱդրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, որը անհետ կորած մի քանի այլ զինծառայողների հարազատների հետ գտնվում է Արցախում:
«Այսօր գտնվել է 30 զոհի մարմին, վաղը կփորձենք իմանալ, թե դրանք ում մարմիններն են։ Ընդ որում դրանք տարբեր տեղերից չեն տրված, այլ ադրբեջանական կողմից հանձնված մարմիններ են, ինչ-որ պայմանավորվածություն է եղել, ասել են եկեք իքս տեղից վերցրեք այսքան մարմին, տարեք։ Երեւի արդեն գործընթաց է սկսվել, որ իրենց մոտ պահված մարմիները տան մեզ, բայց թիվը ոչ մեկ չի իմանում»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում: