Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


«Մեր երկրից կապիտալը փախչում է». տնտեսագետ

Տնտեսություն

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%: ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ.հունվար-փետրվարի» տվյալները:

Այսպիսով, պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա հատվածում գնաճը փետրվարին կազմել է 5,3 տոկոս։ Սննդամթերքի շուկայում այն հասել է 7,8 տոկոսի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնաճը՝ շուրջ 9 տոկոսի։

Թանկացել են նաև ոչ պարենային ապրանքները. հագուստի և կոշիկի գնաճը 5,2 տոկոս է, ծառայությունները. բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները թանկացել են 0.6 տոկոսով, իսկ տրանսպորտի գնաճը հասել է 7,2 տոկոսի, առողջապահության ոլորտում գները բարձրացել են 5,6 տոկոսով։ Կենցաղային ապրանքների ու տեխնիկայի գնաճը մոտեցել է 7 տոկոսի սահմանին։

Բացասական միտումներն ակնհայտ է, սակայն ակնհայտ չեն պաշտոնական ռազմավարությունն ու քայլերը՝ այս իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը արձանագրեց՝ երկիրը տնտեսական խորը ճգնաժամի մեջ է, իսկ ճգնաժամն իր հնարավոր առավելագույն հետևանքներն է թողել նաև սոցիալական ոլորտի վրա:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, թե տեղեկություններ ունի, որ պետական որոշակի ծախսեր, այդ թվում՝ սոցիալական, հետաձգվել են հունվար ամսվանից սկսված, ապա հավելեց, որ հատկապես պետության կողմից խնամքի ոլորտում տարբեր շահառու խմբերին առնչվող նոր որոշումներ կան, որոնք դեռ չեն հանրայնացվել.

«Արդեն հստակ նախագիծ կա, որով Նորքի տուն-ինտերնատը (ժողովրդին հայտնի ծերանոցը) միացնում են Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատին. յուրաքանչյուրը 200 խնամվող տարեց ունի:

Երկու հիմնական պատճառ կա այս որոշման համար: Առաջինը՝ փորձում են միջոցներ խնայել, սակայն ակնհայտ է՝ մեծ խնայողություն չի լինելու. առանց այն էլ այս պահի դրությամբ խնամքի չափանիշները լիարժեքորեն չեն իրականացվում (սահմանափակ է տարածքը, խնամք իրականացնող անձանց թվաքանակը և այլն):

Այս միացման հետևանքով 200-ից պակաս բնակչի համար նախատեսված խնամքի հաստատությունում պիտի խնամվեն 400 և ավելի խնամյալներ:

Երկրորդը, որ պակաս կարևոր չէ,  կարծում եմ՝ մոտ ապագայում արդեն կտեսնենք նախագիծը, որովհետև դա գաղտնի չեն կարող պահել, և կտեսնենք՝ ով է Նորքի տուն-ինտերնատի շենքի սեփականատերը դառնալու. ես համոզված եմ, որ այսօրվա իշխանական խմբակի շրջանակն է դա լինելու (ինչո՞ւ՝ ոչ. Երևան քաղաքում շատ հիանալի դիրքում տեղադրված շենք-շինություն, հողատարածք, որ շուկայականից անհամեմատ մատչելի գնով ձեռք կբերի իրենց շրջանակից ինչ-որ մեկը):

Հաջորդը, գաղտնի, հենց նույն սոցիալական ոլորտում հավաքվել է ղեկավար կազմը, և քննարկում են աշխատողների կրճատման, կառուցվածքային փոփոխությունների խնդիրներ. մեծ հաշվով, ուզում են կրճատել աշխատողներին, որովհետև հասկանում են, որ աշխատավարձ վճարելն արդեն դժվարանում է:

Պետությունն այլևս չի կարողանում ողջ ծավալով իրականացնել իր սոցիալական նվազագույն պարտավորությունները»:

Մեր հարցին ի պատասխան, թե ինչպիսի սցենար ու զարգացումներ պետք է ակնկալել, Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց այս իրավիճակի ու գործող իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործողությունների հնարավոր հետևանքները.

«Այսպես շարունակվելու դեպքում մենք բախվելու ենք նաև նրան, որ պետությունը չկարողանա նույնիսկ վճարել նպաստներն ու կենսաթոշակները, իսկ նման պարագայում միայն արտաքին պարտքի վրա հույսը դնել և ուրախանալ, որ մեզ      որպես պետություն, դեռ արտաքին պարտք են տալիս, ոչ միայն լուծում չէ, այլև ճգնաժամի խորացում է:

Միայն գնաճը և տնտեսական անկումը չէ, որը շարունակվում է նաև 2021-ին, մեր երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին, եթե խոսում ենք, պետք է որակումը լինի հետևյալ ձևակերպմամբ՝ կապիտալի փախուստ:

Մեր երկրից կապիտալը փախչում է, ինչը նաև արտահայտված է վիճակագրական ցուցանիշներում: Զուտ ներդրումներն էապես կրճատվում են, օտարերկրացիներն այլևս ձեռնպահ են մնում ներդրումներ անելուց, և հաջորդը՝ ներդրումները դուրս են բերում մեր երկրից: Նկատելի է, որ ներդրումային ռիսկն էապես բարձրացել է, որն էլ բերել է նման որոշման»:

Առհասարակ, կրկին անդրադառնալով տնեսության մեջ առկա հիմնական ակցենտներին՝ տնտեսագետը շեշտեց. «Տնտեսությունը կրճատվում է, որն արտահայտվում է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմամբ, պետական բյուջեի հարկերի մուտքերը նվազում են, աճում են գները, սոցիալական խնդիրները սրվում են, և նաև՝ պետական բյուջեի համար նոր լրացուցիչ ծախսեր են առաջացել, որոնք պետք է պարտադիր իրականացվեն, այդ թվում՝ համավարակի տապալումով, պատերազմի կապիտուլյացիոն ելքով պայմանավորված, և այս բոլորը լրացուցիչ սոցիալական ծախսեր են, որոնք ավելանում են պետական բյուջեի վրա:

Պատկերացրեք՝ այսպիսի շեղումը՝ պետության ծախսերի ավելացումը, գների աճը, մարդկանց իրական եկամուտների նվազումը, սա շատ ուղիղ և բացահայտ կերպով երկիրը տանում է ընդհանուր հումանիտար աղետի»:

Իսկ թե ի՞նչ կուլիսային զարգացումներ կան Նորքի տուն-ինտերնատի շուրջ՝ 168.amը առաջիկայում կանդրադառնա առանձին հրապարակմամբ:

 Ավելին...

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»