Երևան, 22.Հունիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր փուլ է սկսվում. «Փաստ» Քաղաքական դաշտի սնանկությունը. «Փաստ» «Սա պարտության ընտրություն էր. նոր ճգնաժամեր են սպասվում». «Փաստ» «Այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու». «Փաստ» Սպասարկում են իշխող քաղաքական ուժի շահերը. «Փաստ» Ո՞ւմ ուսերին դրեցին պատասխանատվությունն ու մեղավորությունը. «Փաստ» Լավրովը՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների մասին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն ևս էժանանում է Ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական. Մասնագիտական կարծիք Մոսկվան ու Բաքուն անհամբեր են. ում դեմ է ուղղվելու «պողպատե մանդատը»


«Չէի պատկերացնում, որ այսքան անսկզբունքային ենք դարձել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի օր է՝ մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, և տպավորություն է, թե մենք՝ վաղուց արդեն զարմանալու կարողությունը կորցրած քաղաքացիներս, չենք դադարում մեզ համար նոր «բացահայտումներ» անել: Հետպատերազմական երկրում պատերազմը պարտված քաղաքական ուժին և նրա առաջնորդին դեռ ընտրողներ ու երկրպագողներ կան, թվում է, թե սա սարսափ ֆիլմից կադր է, բայց ոչ, սա իրականությունն է: Սրան զուգահեռ իրականության մեջ՝ պատերազմը դեռ շարունակվում է: Նկարիչ, Արցախյան պատերազմների մասնակից Աշոտ Ավագյանը նշում է՝ հետպատերազմյան պետության և հասարակության մասին շատ է խոսվել, թվում է, թե էլ ասելիք չկա:

«Այո, տիեզերքում չկա նման բան, որ պատերազմն ավարտվում է: Ավարտվեց կռիվը: Մեր սխալներից մեկն այն է եղել, որ մեր երեխաների մեջ չենք դաստիարակել այն գաղափարը, որ հարատև կռիվ է, որ արևի տակ ապրելու համար անընդհատ պիտի կռվես: Երկրում խայտառակ վիճակ է, սրա մասին շատ է խոսվել, նման իրավիճակ չպետք է լիներ: Ինձ համար սպասելի չէր, որ նման իրավիճակ կունենանք պատերազմից հետո: Չէի պատկերացնում, որ այսքան անսկզբունքային, ինքնապաշտպանական բնազդը, իմունիտետը կորցրած ժողովուրդ ենք դարձել: Իմ համար սա զարմանալի է: Այն, որ ընտրել են սրան, կարելի էր կուլ տալ, բայց որ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդն այսքան ցածր կլինի, իմ մտքով չէր անցնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը:

Եթե պատերազմն արդեն իրողություն է, ապա պատերազմից հետո պետություններն ու հասարակությունները հետևություններ են անում, շտկում սխալները, բայց մեզ մոտ դա բացակայում է: «Մի մասի մոտ բացակայում է, բայց կան մարդիկ և քաղաքական ուժեր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ու նրանց թիմակիցները, որոնք համաձայն չեն նրա հետ, ինչ կատարվում է: Վստահ եմ՝ մի օր ռևանշ լինելու է: Ուղղակի մտածում եմ՝ այն տղաները, որոնք անցել են երեք պատերազմի միջով, տեսնելո՞ւ են այդ ռևանշը: Ես նկատի ունեմ ոչ միայն ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնումը, այլ նաև Քարվաճառի, Լաչինի և մյուս շրջանների վերադարձը, որոնք կենսական նշանակություն ունեն: Նորից եմ ասում՝ ռևանշ լինելու է, շատ կուզենայի տեսնել և իմ ընկերների հետ մասնակցել դրան, այն ընկերների, որոնց մոտ չի կորել պայքարի գաղափարը»,-նշում է մեր զրուցակիցը:

Քարվաճառի հանձնումից հետո թշնամին եկավ ու բազմեց Գեղարքունիքի լեռներին, նույն իրավիճակն է Սյունիքում: Հարակից իրականության մեջ տեսնում ենք մարդկանց, որոնք շարունակում են երկրպագել վարչապետի աթոռը զբաղեցրած մարդուն, մատաղ անել նրա ոտքերի տակ, համեմատել Աստծո հետ: Ի՞նչ է, հասարակությունը մեծամասամբ չի՞ գիտակցում է, թե ինչ աղետի մեջ է մեր պետությունը: «Մեծամասնությունը դժվար թե հասկանա, դրա համար գոյություն ունի փոքրամասնություն, որը պետք է հասկացնի նույն այդ մեծամասնությանը, թե ինչ է կատարվում: Ես վստահ չեմ, որ իրենք խորապես հասկանում են, թե ինչ է կատարվում:

Մարդը կորցրել է իմունիտետը, բնազդը, այն հետ բերելը ժամանակի խնդիր է: Մեծամասնության տրամադրությունն օր օրի փոխվում է, բայց նրանց պետք է դարձի բերես, չպետք է իրենց հույսին թողնես ամեն ինչ: Ցավալի է ասել, բայց իրենց մեջ, կարծես թե, պարտվողի որակն է: Նա տեսնում է, որ թշնամին նստած է սարի գլխին, նրան պետք է բացատրել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար: Ի՞նչ կարող է պատահել, որ թշնամին իր տանից ոչ թե 100 կմ հեռավորության վրա է, այլ նստած է սարի գագաթին: Սրա հետ մեկտեղ տեսնում եմ, որ մարդկանց տրամադրություններն օր-օրի փոխվում են»,-ընդգծում է նկարիչը:

Աշոտ Ավագյանն ապրում է Սյունիքում, որը վերջին պատերազմից հետո ևս մեր թշնամու թիրախում հայտնվեց: «Սյունիքը հարյուր տարի առաջ էլ էր որպես թիրախ: Պատմության կոնտեքստում եթե նայենք, Սյունիքին տիրանալու խնդիրն է: Բայց որևէ մեկը թույլ չի տալու դիպչել Սյունիքին: Հենց առաջին օրից էլ երևի սյունեցիները հասկացան, որ ինչ-որ բաներ են կատարվում մեր շուրջը:

Պատճառը դա էր, որ երկու անգամ նրան թույլ չտվեցին մուտք գործել Սյունիք: Այո, մեկ անգամ մտավ, բայց հիշում եք, թե ինչ եղավ, ինչ ընդունելության արժանացավ: Այդ ընթացքում էր, որ հետապնդումներ սկսեցին համայնքապետերի նկատմամբ՝ քրեական գործեր, ստուգումներ և այլն: Բայց այս մարդիկ այլևս ուշադրություն չեն դարձնում քրեական գործերի հարուցմանը, կալանավորմանը և այլն, դա իրենց համար դադարում է խնդիր լինել, քանի որ իրենք գիտակցում են, թե ինչի համար է իրենց պայքարը, նրանք չեն ընկճվում»,-ասում է մեր զրուցակիցը:

Այսօր մեր քաղաքացուն, եթե ոչ մեծամասնությանը, ապա գոնե շատերին մտահոգում է անվտանգության, ապահովության զգացողության վերականգնումը: «Անվտանգության կոնցեպտի մեջ կամ դրան զուգահեռ էլի շատ կարևոր հարցեր կան՝ կրթություն, վերարտադրության խնդիր, տնտեսություն և այլն, և այլն: Այսօր մենք կարիք ունենք ծնողի այն տեսակի, որը մտահոգ է իր երկրի ապագայի ու անվտանգության համար և նույն արժեքները կսերմանի իր երեխայի մեջ:

Կրթության և դաստիարակության գործառույթներից մեկը պետք է լինի այն, որ դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից երեխային պետք է ասել, որ հասարակությունը որոշակի շերտերի է բաժանված: Ենթադրենք՝ հինգ տոկոսը ստահակն է, հինգ տոկոսը՝ քաջը, անվախը, սրա հետ մեկտեղ կա մի մեծ տոկոս, որ նայած ժամանակներին և մարտահրավերներին, իրեն համապատասխան ձևով է դրսևորում: Մի կողմից՝ կրթությունը և դաստիարակությունը երկար ժամանակ են պահանջում, մյուս կողմից՝ արդյունքի հասնելու կարճ տարբերակը «ծեծն» է: Ինչ-որ գիծ պետք է քաշել, դրանից աջ կամ ձախ գնալ չի կարելի: Սա, իհարկե, փոխաբերական իմաստ ունի, բայց գուցե հենց սա է լուծումը»,-եզրափակում է Աշոտ Ավագյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով. որտեղ է պարտվել կուսակցությունը. «Ժողովուրդ»Նոր փուլ է սկսվում. «Փաստ»Ամեն բան պարզ կլինի հունիսի 28-ին. ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ»Քաղաքական դաշտի սնանկությունը. «Փաստ»«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ«Սա պարտության ընտրություն էր. նոր ճգնաժամեր են սպասվում». «Փաստ» «Հրապարակ».Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին«Այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու». «Փաստ»Սպասարկում են իշխող քաղաքական ուժի շահերը. «Փաստ»Ո՞ւմ ուսերին դրեցին պատասխանատվությունն ու մեղավորությունը. «Փաստ»Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի. Արման ԱբովյանԸնտրություններն ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները․ Արա Աբրամյան Լավրովը՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների մասին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն ևս էժանանում էԻնչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական. Մասնագիտական կարծիք Մոսկվան ու Բաքուն անհամբեր են. ում դեմ է ուղղվելու «պողպատե մանդատը» Կրակոցներ՝ Երևանում. տեսանյութՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները Միջազգային դիտորդները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Բաքվի ակնկալիքները ՀՀ իշխանություններից«Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան «Այո, մտածում եմ, որ ձայների այս տարբերությունը եղել է զինվորականների կողմից». Հակոբ Արշակյան «Հայաստան» դաշինքը հայտնում էԵրևանում և այլ մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի ՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում և Երևանում, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Արարատում Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է Մեկնարկել է 2021 թ. ամառային զորակոչը Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում Փաշինյանին բարևելուց հետո Ավինյանը ձեռքը մաքրեց. Տեսանյութ Խաչիկ Ասրյանը ճիշտ էր․ խորհրդարանական ընտրությունները նոր արհավիրք են դառնալու Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է իր կարծիքը, թե ինչ պետք է անեն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը Շուռնուխի մասով մի փոքր շտկում. Ովքեր են նաև այնտեղ մասնակցել ընտրություններին Ադրբեջանում սկսվեց հայ ռազմագերիների դատավարությունը Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել. քննարկվում է անելիքների մի քանի տարբերակ, այդ թվում՝ մանդատից հրաժարվելըՀայ ժողովուրդը նորից պարտվեց, բայց այս անգամ ոչ թե արտաքին կամ ներքին թշնամուն, այլ ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Ռուսաստանից արձագանքել են Հայաստանում կայացած ընտրություններին Երեխուս որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ. Զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները Հայաստանում կորոնավիրուսի 26 դեպք է հաստատվել․ մահացել է 1 մարդ Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի. Նաիրի ՀոխիկյանԱրսեն Թորոսյանը սպառնո՞ւմ է «Դուք ընտրեցիք պետության դագաղի վերջին մեխը խփելու ճանապարհը» . Վարուժան ԲաբաջանյանՏիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Երևանում կրակոցներ են հնչելԻնչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից. Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր. Որ ուժը քանի մանդատ կունենա Հայտնի է, թե երբ կիրականացվի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը