Երևան, 04.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աուդիտորների պալատի նոր անդամ է դարձել Պրոֆորում ՍՊԸ-ն Ովքե՞ր և ինչո՞ւ են շարունակում «պղտոր ջրում ձուկ որսալ» «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները Գոռգոռոցներ, վիճաբանություն ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորի ելույթի ժամանակ Դաժան վրաերթ՝ Երևան-Սևան ճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածել Տունը, որտեղ մեծացել է Կուրտ Կոբեյնը, ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ


Հայաստանում Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին

Հասարակություն

Ամռան սկզբից Հայաստանում Viber-ի կողմից օգտատերերի բողոքների հիման վրա արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող շուրջ 983 հաշիվ: Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով: 

Խաբեբաները հաճախ զանգում կամ գրում են օգտատերերին և շփման/ հաղորդակցման ընթացքում տարբեր պատրվակներով փորձում են ստանալ օգտատերերի բանկային քարտի տվյալները կամ վճարային կեղծ հղումներ են ուղարկում։ 

Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն

  • բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, 
  • CVV- ծածկագիրը,
  • որևէ PIN կոդ,
  • ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
  • 3D Secure համակարգի գաղտնաբառը,
  • SMS գաղտնաբառը:

Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը և զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին:

Viber-ի յուրաքանչյուր օգտատեր խաբեբայի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետևյալ գործողությունները.

  • բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը,
  • քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները,
  • Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների և բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում և այլևս հնարավորություն չի ունենա որևէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:

Կեղծ հաշիվների մասին կարող եք նաև տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝

  • տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով,
  • անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ
  • բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։

Viber-ը ձգտում է օգտատերերին տրամադրել մատչելի և անվտանգ հաղորդակցության հնարավորություն, անկախ նրանց գտնվելու վայրից։ Viber-ի բոլոր հաղորդագրությունները ծածկագրված են «վերջից վերջ» կոդավորմամբ (End-to-end encryption): Տվյալների փոխանցման այս մեթոդը ենթադրում է, որ միայն հաղորդակցվող կողմերը կարող են տեսնել բովանդակությունը: Կոդավորման բանալիները պահվում են օգտատերերի հեռախոսներում, և ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ: Viber-ը չի պահում բովանդակությունը նաև իր սերվերներում. բոլոր հաղորդագրությունները ջնջվում են հասցեատիրոջն առաքվելուց հետո: Rakuten Viber ընկերությունն անընդհատ կատարելագործում է օգտատերերին պաշտպանելու իր ներքին մեխանիզմներն ու գործիքները: 

Rakuten Viber- ի մասին.

Viber -ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ գրելու հավելված է, որը թույլ է տալիս մարդկանց պահպանել կապը՝ անկախ նրաից, թե ով են և որտեղ են գտնվում։ 

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց ուղարկում են անվճար տեքստային հաղորդագրություններ, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, համագործակցում իրենց նախընտրած ապրանքանիշերի և հայտնիների հետ, և թարմացված տեղեկություններ ստանում նրանց մասին:

Մենք երաշխավորում ենք մեր հավելվածի օգտատերերի հաղորդակցության ազատությունն ու անվտանգությունը:

Viber-ը Rakuten Inc.-ի մի մասն է, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Հավելվածը հանդիսանում է Barcelona ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեսենջերը և Golden State Warriors բասկետբոլային ակումբի զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական ծրագիրը:

Աուդիտորների պալատի նոր անդամ է դարձել Պրոֆորում ՍՊԸ-ն Ովքե՞ր և ինչո՞ւ են շարունակում «պղտոր ջրում ձուկ որսալ» «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակներըՄովսես Հակոբյանի քրեական գործը քննելուց հրաժարված դատավոր Վաչե Մարգարյանի գրությունը.«Ժողովուրդ»Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է. «Ժողովուրդ»«Հրապարակ». «Միգուցե ես մեռնեմ». Կնյազ Հասանովն էդ մարդը չի, որին «իշմար տան»«Հրապարակ». Թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել«Հրապարակ».Ավինյանն անգործ չի մնաՄարդ, ով այսօր պատմություն կերտեց. Գրիշա ԹամրազյանՄի հաջողության պատմություն-ՎարդապատումԳոռգոռոցներ, վիճաբանություն ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորի ելույթի ժամանակ Դաժան վրաերթ՝ Երևան-Սևան ճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածելՏունը, որտեղ մեծացել է Կուրտ Կոբեյնը, ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ճեպազրույցը՝ ուղիղ Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. փաստաբան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ ATEME ընկերությունը «Տելեկոմ Արմենիա»-ին կտրամադրի IP հեռուստատեսության նոր պլատֆորմ Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եթե ընդդիմադիր լինեիք, հիմա վստահաբար կալանքի տակ կլինեիք. Խամոյանը՝ Արշակյանին ՀՀ-ում հրդեհներ են բռնկվել Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու Օդի ջերմաստիճան կբարձրանա․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Արարատին չի շնորհավորել, Ալենին շնորհավորել էՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց«Երևան Սիթիի» մոտ հնչել են կրակոցներ․ բռնվել են «Զազոն», «Զոզոն» և «Զիզին»․ հայտնաբերվել է նաև ատրճանակ Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ–ում ՌԴ դեսպանին Ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Ներկրվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը 15 րոպե է ման եմ գալիս, էս թղթի վրա «թատրոն» գրված չէ․ Մամիջանյանը՝ խորհրդարանական մեծամասնությանը Նախարարներ են նշանակվել Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարար Նիկոլ Փաշինյանն իր օգնականին ազատել է աշխատանքից Պաշտոնանկություն ԱԻՆ-ում Խուճապի չմատնվել. Արցախից տեղեկացնում են Բազմաթիվ խախտումներ մանկատանը․ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին, ստել է․ Ռոբերտ Հայրապետյան Մամիջանյանը ցավակցեց ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ական որոշ պատգամավորների ընտրվելու կապակցությամբ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ռիսկ կա, որ կարող է՝ թուրքի լրտես եք. ընդդիմադիր պատգամավորը՝ Ռուբինյանին Լեւոն Աղասյանը՝ Տոկիոյից․ Այնքան եմ համառություն անելու, մինչեւ չեմպիոն դառնամ «Լոսինա». տղամարդկանց հերթական հագուստը, որ կանայք «գողացել են». «Փաստ» Սա թատրոն չի, ծափահարությունների ավանդույթը թարգեք. Մամիջանյանը՝ ՔՊ–ականներին Հերոս տղաների մարտիրոսումը, հայրենիքի կորուստը սոսկ ծանր բան է, իսկապե՞ս. Վարդևանյանը՝ Ռուբինյանին