Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ


«Սառցե գինի». անսովոր ու բավականին թանկ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Սառցե գինին (ֆրանսերեն՝ Vin de glace, իտալերեն՝ Vino di ghiaccio, գերմաներեն՝ Eiswein) թանկարժեք կոլեկցիոն աղանդերային գինի է խիտ համային փնջով և պատրաստվում է որթի վրա սառած խաղողից: ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում և Գերմանիայում բացառապես բնական եղանակով սառեցված այդ խաղողից պատրաստված գինին ընդունված է անվանել «սառցե գինի»: Սառեցումը պետք է լինի առնվազն -7-ից -8 աստիճան ըստ Ցելսիուսի, քանի որ եթե ցուրտը գերազանցում է այդ ցուցանիշը, խաղողը մզելն անհնար է դառնում: Այլ երկրներում որոշ գինեգործներ, մոդելավորելով եղանակային պայմանները, օգտագործելով կրիոգեն արհեստական մեթոդներ, խաղողը սառեցնում են, այսինքն՝ ենթարկում են մեխանիկական սառեցման: Այս դեպքում այդ գինին կոչվում է «սառնարանային գինի»:

Սառցե գինին ունի ալկոհոլի միջին մակարդակ (9-12 %), շաքարի զգալի պարունակություն (150-300 գ / լ) և բարձր թթվայնություն (10-14 գ / լ): Ի տարբերություն ջրի, խաղողի մեջ շաքարավազը և այլ լուծույթները չեն սառչում, ինչի արդյունքում սառած խաղողից քամում են զգալի քիչ խաղողի հյութ: Պատրաստի արտադրանքի չափազանց մեծ աշխատատարության և ռիսկայնության պատճառով «սառցե գինին» շատ ավելի թանկ է, քան այլ գինիները: Այն վաճառվում է ավելի փոքր շշերով` 350 մլ և 200 մլ: 350 մլ գինու պատրաստման համար անհրաժեշտ է 13-15 կգ խաղող, 50 տոննա խաղողից ստացվում է ընդամենը 2 տոննա գինի: Կան որոշակի տվյալներ, որ սառեցված խաղողից գինի պատրաստել են դեռ Հին Հռոմում:

Պլինիոս Ավագը (մ.թ. 23 - 79 թվականներ) գրել է խաղողի որոշակի տեսակների մասին, որոնք չեն հավաքվել ցրտահարությունից առաջ: Պոետ Մարցիալը (մ.թ. 40 102) խորհուրդ է տվել, որ խաղողը որթի վրա թողնեն մինչև նոյեմբեր կամ մինչև այն ցրտից սառչի: Գինեգործության և գինիների վերաբերյալ այլ մանրամասներ չկան: Չի բացառվում, որ այս նկարագրությունները վերաբերում են հենց որթի վրա չորացած խաղողից պատրաստված գինուն, որը հռոմեական ժամանակներում տարածված գինու տեսակ է եղել, և որը պատրաստելու համար խաղողը հավաքել են ուշ՝ չորացած վիճակում: Ամեն դեպքում, այդ մեթոդը համարվում է մոռացված:

Ենթադրվում է, որ առաջին հետհռոմեական սառցե գինին պատրաստվել է գերմանական Ֆրանկոնիայում 1794 թվականին: Սակայն Ռայնգեսենում գտնվող Բինգեն քաղաքի Դրոմերսհայմում սառցե գինու խաղողի բերքի մասին ավելի մանրամասն փաստագրական աղբյուրներ կան թվագրվող 1829 թվականով: Տարին բարենպաստ չի եղել, խաղողը ստացվել է շատ թթվաշ, խաղողագործները բերքը չեն հավաքել, ձմեռը դաժան է եղել, առաջացել է անասնակերի պակաս, և մարդիկ արդեն 1830 թվականի փետրվարին քաղել են որթերին մնացած սառած խաղողը: Երբ նկատվել է, որ այդ խաղողը շատ քաղցր է, դրանից գինի են պատրաստել, որն էլ հենց եղել է «սառցե գինին»: 19-րդ դարի ընթացքում և մինչև 1960 թվականը «սառցե գինու» բերք Գերմանիայում հազվադեպ է եղել:

Փաստագրված է միայն վեց բերք, այդ թվում՝ 1858 թվականին: Ըստ ամենայնի, այդ ընթացքում «սառցե գինի» սիստեմատիկորեն արտադրելու փորձեր քիչ են եղել, և արտադրությունը, հավանաբար, եղել է անսովոր եղանակային պայմանների հազվագյուտ արդյունք: 1961 թվականին են պատրաստվել գերմանական մի շարք «սառցե գինիներ», իսկ հետագա տարիներին այդ գինու ժողովրդականությունն աճել է: Ներկայումս աշխարհում ամենահայտնի և թանկ «սառցե գինին» արտադրվում է Կանադայում (Օնտարիո) և Գերմանիայում: Փոքր քանակությամբ սառցե գինի պատրաստում են նաև Ավստրիայում (Դոնոլանդի մարզ), Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չիլիում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»