Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան


Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը

Հասարակություն

Ապրիլի 27-ին և 28-ին լավագույն գործատուների փառատոնին՝ Career City Fest-ին, բազմաթիվ ընկերությունների տաղավարների շարքում միանգամից նկատելի էր Ամերիաբանկի տաղավարը: Փառատոնի այցելուները շտապում էին այնտեղ՝ VR ակնոցների միջոցով հայտնվելուAmeria Space-ում:

Ամերիաբանկի Տաղանդների ներգրավման, զարգացման և վերապատրաստման թիմերի ղեկավարՎահան Մելքումյանն ընդգծում է՝ այս տարի ընկերությունը ներկայացել է թվային տաղավարով. «Ներկաները հնարավորություն ունեցան 360 աստիճան տուր կատարել մեր աշխատավայրում, բացահայտել մեր կազմակերպության կոորպորատիվ միջավայրն ու մշակույթը, ծանոթանալ մեր թիմին ու հետաքրքիր նախագծերին, թվային փոխակերպման ուղուն, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրերին, որոնց մեր թիմակիցներն ակտիվորեն ներգրավված են լինում տարվա ընթացքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը: 

Նա հավելում է՝ մասնակցությունը նման միջոցառումներին ընկերությանը թույլ է տալիս մոտ լինել իր թիրախային սեգմենտներին: «Սա մեզ հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել ուսանողների, երիտասարդների հետ ու ունենալ հետադարձ կապի հնարավորություն: Մեր այցելուներն այս կերպ ավելի լավ են ճանաչել մեզ, հասկանում, թե ինչպես ենք մտածում, ինչն ենք կարևորում և այլն: Լինելով Հայաստանի ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն, նման միջոցառումների մասնակցելով՝ մի փոքր ավելի մեծ հանձնառություն ենք ստանձնում, քանի որ այս կերպ ցանկանում ենք ձևավորելմշակույթ ու բերել փոփոխություն: Այդ իսկ պատճառով ամեն տարի հանդես ենք գալիս նոր գաղափարներով ու մոտեցումներով՝ փորձելով ապահովել նոր փորձառություն մեր այցելուների համար»,-ընդգծում է մեր զրուցակիցը: 

CCF 2K24-ի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք քննարկումներ և մասնագիտական ելույթներ, որոնցից մեկն էլ Վահանի՝ «Աշխատակիցների երջանկության բանաձևը» թեմայով ելույթն էր: «Այսօր կազմակերպությունների հաջողությունը պայմանավորված է նախ և առաջ աշխատակիցների երջանիկ լինելու հանգամանքով, որը ռազմավարական նշանակություն պետք է ունենա նրանց համար: Ելույթիս ժամանակ ուղևորվել ենք քիմիայի աշխարհ, բացահայտել աշխատակիցների երջանկության բանաձևը: Ընդգծեմ, որ Ամերիաբանկն իր աշխատակիցներին երջանկացնելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Իհարկե, մենք ունենք տարբեր արտոնություններ նրանց համար, բայց նախ և առաջ ստեղծում ենք միջավայր, որտեղ աշխատակիցներին խրախուսում ենք անընդհատ սովորել ու զարգանալ: Ստեղծում ենք մի միջավայր, որտեղ աշխատակիցները կարողանում են հասնել իրենց նպատակներին, գնահատված են լինում, մաս են կազմում տարբեր ինտելեկտուալ, սպորտային միջոցառումների: Շատ ենք կարևորում թիմակիցների անմիջական ներգրավվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերում: Այս ամենը նպաստում է, որ մեր աշխատակիցները ավելի երջանիկ լինեն իրենց աշխատավայրում»,-եզրափակում է Մելքումյանը:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի կարծիքով՝ այս և նմանատիպ միջոցառումները գործատուի և աշխատակցի շփման լավագույն հարթակներից են: «Սա յուրաքանչյուր ընկերության համար շատ լավ հարթակ է ընկերության մշակույթն ուարժեքները ներկայացնելու,երիտասարդների հետ փորձով ու գիտելիքով կիսվելու համար: Սերնդափոխությունը շատ կարևոր է, և որպես պատասխանատու գործատու, Ամերիաբանկն ունի իր ներդրումը այս կարևոր գործում: Ունենք բազմաթիվ ծրագրեր երիտասարդների համար: Նրանց հետ աշխատելը մեզ համար առանձին ու կարևոր ուղղություն է: «Ամերիա սերունդ» ծրագրի շրջանակում երիտասարդներին ենք փոխանցում այն բոլոր հմտությունները, կարևորագույն հատկանիշները, որոնք լրացնում են նրանց բուհական կրթությունը: Շատ դինամիկ աշխատում ենք բուհերի հետ՝ իրականացնելով տարաբնույթ ծրագրեր: Երիտասարդները բուհական ծրագրերի շրջանակում այցելում են կազմակերպություն, տեսնում ընկերությունը ներսից, պարզում, թե ինչն է իրենց համար կարևոր գործատու ընտրելիս և այլն:Սա նրանցհամար կարիերային նպաստող նախապատրաստական փուլ է, արժեքավոր փորձառություն»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Աննա Վարդանյանցը: 

Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք պանելային քննարկումներ երիտասարդներին հետաքրքրող տարբեր թեմաներով: Աննա Վարդանյանցը «Ինչպե՞ս կառուցել ՄՌԿ կարիերա» թեմայով պանելային քննարկման մասնակիցներից մեկն էր: Ըստ նրա, այն մասնագիտության վերաբերյալ ավելի բազմակողմանի և տարբերվող զրույց էր:

«Կա կարծրատիպ, որ HR-ը ավելի հումանիտար մասնագիտություն է, ավելի շատ էմպատիայի մասին է: Այսօր մեր թիմում կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Սա ևս շատ հետաքրքիր թրենդ է, քանի որ երբ թիմում ներգրավում ես տարբեր մարդկանց, սա օգնում է, որ դու նույնպեստարբեր կերպ մտածես: Խնդիրներին տարբեր կողմերից ու տարբեր կերպ նայելը շատ է օգնում: Մասնագիտությունների շրջանակն էլ շատ լայն է: Ունենք, օրինակ, տվյալագետ մասնագետներ և տվյալագիտության վրա հիմնվածշատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում»,- ասում է Աննան:

Նրա խոսքով՝ ոչ միայն մարդկային ռեսուրսների կառավարման, այլ ցանկացած ոլորտում պետք է լինել նպատակասլաց, ունենալ աճելու և զարգանալու մեծ ձգտում, սահմանել նոր նշաձողեր և մարտահրավերները դարձնել հնարավորություն:

Ամերիաբանկի թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://recruitment.ameriabank.am/job-list

Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են