Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Ճանապարհների կառավարման նոր համակարգ կներդրվի

Հասարակություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրայն քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ լրացումներ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրումը, ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:

Մասնավորապես ոլորտային բարեփոխումներ ապահովելու, 2022 թվականին նոր կնքվող և գործող  սպասարկման  պայմանագրերի շրջանակներում լրացուցիչ պահանջներ ներդնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝

  1. ներդնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգ, ինչը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների պատասխանատուին հնարավորություն կտա հսկողական գործառույթներն իրականացնել թվային հարթակում։ Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումը և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։ Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող կազմակերպության ինժեներների հետագիծը պատվիրատուի կողմից դիտարկումներ կատարելիս։ Նշված ծրագիրը ներկայում ձեռք է բերել միջպետական և հանրապետական նշանակությունների ճանապարհների պահպանման պատասխանատուն:

Հաշվի առնելով, որ Ծրագիրը նորույթ է, ինչպես կապալառուների, այնպես էլ պատասխանատուի մասնագետների համար, ուստի միջև վերջինիս վերջնական ներդրումը նախատեսվում է 2022 թվականի ընթացքում ծրագիրը փորձարկել սպասարկող կազմակերպությունների հետ: Նշված հանգամանքով պայմանավորված առաջարկվում  է ճանապարհների կառավարման նոր համակարգը ներդնել 2023թ. հունվարի 1 -ից: Ընդ որում՝  ճանապարհների հսկողության համար նախատեսված բջջային հավելվածը ձեռք է բերվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման պատասխանատուի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից, ուստի   նշված հավելվածը կիրառվելու է միայն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով գործելու է ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանի կիրառումը:

  1. նախագծով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել ճանապարհների սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների համար, մասնավորապես սահմանվում է, որ գրեյդեր կամ ձյունամաքրիչ մեքենաները և կոմբինացված ճանապարհային մեքենաները պետք է կահավորված լինեն «կահավորված գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS)» բառերը փոխարինել «կահավորված ձյունամաքչիչ սարքավարմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS):

Ավելացվում է կոմբինացված ճանապարհային մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով, որ  պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է  1 միավոր տեխնիկա: Բացի այդ՝ սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով սահմանվում է, որ սպասարկման աշխատանքներում կարող են ներգրավվել 25 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: Սահմանվում է նաև, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների 70 տոկոսը պետք է հանդիսանա կապալառուի սեփականությունը, հակառակ դեպքում գործնականում կապալառուները սպասարկման աշխատանքներում հիմնականում շահագործում եմ վարձակալության իրավունքով պատկանող տեխնիկան, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում: Միաժամանակ նախագծով առաջարկվում է ժամանակ տրամադրել ճանապարհաշինության բնագավառի սպասարման ծառայություններին տրանսպորտային պարկը թարմացնելու համար,  ուստի նախատեսվում է, որ   սպասարկման աշխատանքներում ներգրավված  կոմբինացված ճանապարհային մեքենաների տարիքին առնչվող դրույթն ուժի մեջ է մտնում 2013 թ. հունվարի 1-ից:

  1. հաշվի առնելով, որ ճանապարհների պահպանման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրել լրացուցիչ կահավորանքի միջոցներ, ուստի նախագծով սահմանվում է, որ կապալառու կազմակերպությունները պետք է պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրեն կահավորանքի լրացուցիչ միջոցներ, կատարեն գծանշում:
  1.   գործող իրավակարգավորման համաձայն՝ յուրաքանչյուր ճանապարհի պահպանումը, այդ թվում ճանապարհային կահավորանքի տեղադրումն իրականացնում է տվյալ ճանապարհը տնօրինողը: Թեպետ կարգավորումը բավականին հստակ է, սակայն գործնականում գլխավոր ճանապարհները երկրորդական ճանապարհների հետ հատումների վրա առաջանում են խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես՝ ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման ժամանակ, հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 շինարարական նորմի պահանջների համաձայն՝ գլխավոր ճանապարհների մուտքերը պետք է ունենան կոշտ ծածկ, հիմնանորոգվում են նաև գլխավոր ճանապարհների մուտքերի որոշ հատվածներ՝  տեղադրելով համապատասխան ճանապարհային նշաններ, մասնավորապես  2.4 «Զիջեք ճանապարհ» ճանապարհային նշանը: Թեպետ հատումների վրա տեղադրված նշանների պահպանությունը հետագայում պետք է ապահովվեն երկրորդական ճանապարհների տնօրինողները, սակայն շատ են արձանագրվում  դեպքեր, երբ նշանները բացակայում են, ինչի հետևանքով վթարավտանգ իրավիճակներ են առաջանում գլխավոր ճանապարհների վրա: Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ հաշվի առնելով, որ հատումների վրա ճանապարհային նշանների բացակայությունն ուղղակիորեն ազդում է գլխավոր  ճանապարհների երթևեկության անվտանգության վրա, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները:

          2.Նախագծով հստակեցվում են ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ, մասնավորապես՝

            ա. Նախագծով հստակեցվում է ճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնող կապալառուն՝ տվյալ ճանապարհի հիմնանորոգման, նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքների ընթացքում:

բ. Նախագծով առաջարկվում են խմբագրական բնույթի փոփոխություններ՝ Որոշման պահանջները պահպանման պայմանագրերի, գնումների օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Մասնավորապես՝ գնումների օրենսդրության համաձայն աշխատանքների կատարման արդյունքը ընդունում է գնումների պատասխանատու ստորաբաժանումը, ուստի կարգից հանվել են այն դրույթները համաձայն որի աշխատանքները ընդունում է ճանապարհների սպասարկման պատասխանատուն, որը իրականացնում է հսկողություն: Բացի այդ՝ կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ, կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ ստեղծված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին է վերապահվել  ճանապարհային ոլորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ պայմանագրերի կնքումը, աշխատանքների դիմաց վճարումների կատարումը:

2022 թվականին վերը նշված  լրացուցիչ պահանջները ներդնելու և նշված պահանջներին համապատասխան ճանապարհների պահպանման մակարդակ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականին կնքվելիք ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերով, ինչպես նաև 2018-2019թթ. կնքված և ներկայում գործող պայմանագրերով նախատեսված «գարուն-ամառ-աշուն» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է ճանապարհների միևնույն պահպանման մակարդակի համար 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից (2011-2021 թվականի գնաճ, միջինացումը պայմանավորված է նրանով, որ կախված ճանապարհի երթևեկելի մասի վիճակի ցուցանիշներից (փոսայնության տոկոս) պահպանման ծախսերը կարող են բարձրանալ կամ իջնել):  Իսկ «ձմեռ» ժամանակահատվածի համար,  որի ընթացքում ՀՀ տարբեր տարածաշրջաններում տարբեր են բնակլիմայական պայմանները և միջինացումը կիրառելի չէ, առաջարկվում է  1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը, ինչպես նաև առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման արժեքները հաշվարկել  տվյալ տարածաշրջանի համար 2021 թվականի դրությամբ գործող պահպանման պայմանագրով նախատեսված  արժեքների վրա կիրառելով  1.3 գործակիցը:

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում