Երևան, 23.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին Խոշոր ավտովթար. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են Առողջապահության նախարարի նոր հրամանը Ապօրինի հատվել է 111 թաց, կանգուն ծառ․ ոստիկանություն Թվով 20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանոթացել կատարվող աշխատանքներին «Հայկական կողմն Ադրբեջանից այդ ազդակը կարող է կորզել շնորհիվ ռուս խաղաղապահ ուժերի»․ փորձագետ Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ


«Ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ». թուրքական ռադիոալիքների տարածումը չի՞ խանգարում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ահազանգեր են ստացվում, որ Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում ռադիոյի հաճախականություններում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում թուրքական (որոշ մարզերում՝ նաև ադրբեջանական) ալիքներ: Ընդ որում, սոցիալական ցանցերում տարածված մեկնաբանություններում շատերը նշում են, թե հատկապես Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ ռադիոեթերում կարող են հանկարծակի խափանումներ լինել, իսկ հետո էլ թուրքական երաժշտություն կամ էլ հաղորդում միանա:

Այս հարցերի առնչությամբ օրերս «Փաստը» գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ուղղել էինք երկու հարց՝ արդյո՞ք նախարարությունը տեղյակ է այս խնդրին, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հարցը կարգավորելու, հաճախականությունները «մաքրելու» ուղղությամբ, և երկրորդ՝ արդյո՞ք գործ չունենք ազգային անվտանգությանն առնչվող խնդրի հետ: Նախարարությունը, անդրադառնալով առաջին հարցին, նշել է, որ ՀՀ ԲՏԱ նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կոմիտե» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են եթերի մշտադիտարկման աշխատանքներ, այդ թվում՝ ռադիոհեռարձակման համար նախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա այն պայմանով, որ դրանք չեն խոչընդոտի այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին: Նշենք, որ սահմանից այն կողմ լսելի են նաև ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Միաժամանակ, Հեռահաղորդակցության միջազգային միության պահանջներին համապատասխան, եթե հարևան երկրի տարածքում ռադիոհաճախականության շահագործումը չի խանգարում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շահագործվող որևէ ռադիոհեռարձակող սարքի կամ համակարգի աշխատանքին, ապա Հայաստանի Հանրապետության կապի ադմինիստրացիան այն ընդունում է որպես ի գիտություն:

Հակառակ դեպքում՝ այն կբողոքարկվեր Հեռահաղորդակցության միջազգային միությունում»,-ասված է պատասխանի մեջ: Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, նախարարությունը հավելում է. «Անվտանգությանն առնչվող խնդիրների դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշտապես աշխատանքներ է տանում պետական համապատասխան մարմինների հետ»: Ինչ խոսք, նախարարությունը սփոփել է մեր սրտերը՝ ասելով, թե սահմանից այն կողմ լսելի են նաև ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով: Իսկ իրականում մենք գործ ունենք տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցի հետ, չնայած այս մասին խոսելիս որպես հակադարձում ոլորտի պատասխանատուները թերևս կրկին կարող են նշել՝ «ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ»:

Նույն սկզբունքով էլ մշակույթը, գիտությունը չեն ճանաչում սահմաններ, ինչ է, վաղն էլ այս համաշխարհային լոզունգին հետևելով՝ թուրքական երգերի երեկո՞ է կազմակերպվելու մեր երկրում: Նախարարության ինքնավստահությունը բոլորովին վարակիչ չէ: «Եթե հարևան երկրի տարածքում ռադիոհաճախականության շահագործումը չի խանգարում ՀՀ-ում ներկայումս շահագործվող որևէ ռադիոհեռարձակող սարքի կամ համակարգի աշխատանքին, ապա ՀՀ կապի ադմինիստրացիան այն ընդունում է որպես ի գիտություն»: Տպավորություն է, թե պետք է սկսենք քիչ-քիչ համակերպվել մեր ռադիոեթերում թուրքական և ադրբեջանական ալիքների առկայության հետ, չէ՞ որ Թուրքիայից անգամ դրական ազդակներ ենք ստանում և սկսում մերձեցման գործընթաց:

Իսկ արդյո՞ք նախարարությունը չունի մտահոգություն կամ էլ համապատասխան պետական մարմինների հետ քննարկե՞լ է այն հարցը, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ թուրքական կամ ադրբեջանական ռադիոալիքներից մեկը, ներթափանցելով մեր հաճախականություն, հայերենով ապատեղեկատվություն կամ էլ խուճապ պարունակող տեղեկատվություն տարածի: Թե՞ հերթական անգամ դժբախտությունը պետք է թակի մեր դուռը, հետո նոր սկսենք մտածել, թե ինչպես հաղթահարենք դրա հետևանքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին Բազմազան տեսականի՝ նաև օնլայն հարթակում expert1.amԽոշոր ավտովթար. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են Առողջապահության նախարարի նոր հրամանը Ապօրինի հատվել է 111 թաց, կանգուն ծառ․ ոստիկանություն Թվով 20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանոթացել կատարվող աշխատանքներին «Հայկական կողմն Ադրբեջանից այդ ազդակը կարող է կորզել շնորհիվ ռուս խաղաղապահ ուժերի»․ փորձագետ Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի Վարչական դատարանի դատավոր է նշանակվել Եթե Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնենք. Պեսկով Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՏարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Գազ չի լինելու նշված հասցեներումԵվրոպական ինդեքսներն աճել են Սաակաշվիլիին արյան փոխներարկում են արել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Երկու նոյեմբերի 9-ը դաժան կլինի Հայ ժողովրդի համար. Արթուր Թովմասյան Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունն Արցախին Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ. ՀՀ նախագահ Ռեբուս. գրելու տեխնիկայից՝ գլուխկոտրուկ. «Փաստ»Ուժգին երկրաշարժ է գրանցվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նիստը․ «Փաստ»Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի․ Հայկ Մարության Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1962, մահվան՝ 39 նոր դեպք «Երևանի զիջումները միայն կավելացնեն Անկարայի ախորժակը»․ «Փաստ»Սյսօր ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի մտքերի գագաթնաժողովում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է. Փաշինյան«Հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ. տղաս բարձունքների էր ուզում հասնել»․ «Փաստ»Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ է դարձել Դենդրոպարկի տարածքը կվերադարձվի նախկին տեսքին և կշահագործվի ըստ նպատակի․ Ռոմանոս Պետրոսյան Կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը. նոր նախագիծ․ «Փաստ» Առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Հերթական ինստիտուտի «զավթման» ճանապարհին. իշխանությունները չեն թաքցնում իրենց նպատակներն ու ոգևորությունը․ «Փաստ»ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Լոնդոնի «Արսենալի» հաղթանակը՝ 3։1Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր «Զբաղվում ենք նոր դեղամիջոցների փնտրտուքով, ունենք նշանակալի հաջողություններ»․ «Փաստ»Ինչպե՞ս են խժռում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ապագան և ընդհանրապես ապագան․ «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՏարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»«Ծանր սոցիալական վիճակ է, իսկ պետական համակարգում շռայլ ծախսերը շարունակվում են»․ «Փաստ»«Հրապարակ».Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդըՈվքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»Արթիկում իշխանությունը չի կողմնորոշվում. «Փաստ»