Երևան, 27.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ»


Նախապայմաններ չառաջադրելու թեզը յուրօրինակ խաբեություն է. սկսված բանակցությունների համատեքստում կան բազմաթիվ հակասություններ. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

rosbalt.ru-ն «Ինչո՞ւ է Ռուսաստանը «ի վնաս իրեն» հաշտեցնում Հայաստանին և Թուրքիային» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նոր իրողությունների է հանգեցրել. Հայաստանն ու Թուրքիան ի վերջո որոշել են հաշտվել։ Հազիվ թե արժե «բարիդրացիության» բարոյական և էթիկական պատճառներ փնտրել. պարզապես երկու երդվյալ թշնամիների միջև զինադադարը Թուրքիային ավելի մեծ կշիռ կհաղորդի տարածաշրջանում և նրան կտա գործելու քաղաքական ու տնտեսական ազատություն, որից նա ներկայումս մասամբ զրկված է։ Հաշտեցման համար (ոչ առանց համապատասխան գործընթացի լոբբինգի և, հնարավոր է, վերահսկողության) Մոսկվան է կողմերին տրամադրել իր հարթակը։ Երևանն ու Անկարան իրենց բանակցողներին են նշանակել, և Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների «պատմական», եթե ոչ «դարակազմիկ» «առանց նախապայմանների» հանդիպումը տեղի է ունեցել։

Եվ առաջին բանը, որ ուշադրություն է գրավում, այն է, որ չափազանց կարևոր հարցերի շուրջ բանակցողների միջև առկա է որակական վիթխարի տարբերություն։ Բանն այն է, որ Հայաստանը ներկայացնում է խորհրդարանի 30-ամյա փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը դիվանագիտական փորձ չունի, իսկ Թուրքիան ներկայացնում է արտաքին քաղաքականության ասպարեզում կարծրացած «բիզոն», ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Նրա դիվանագիտական փորձը հավասար է հայ երիտասարդ բանակցողի կյանքի տարիներին։

Այսպիսով, պետք է ենթադրել, որ ոչ հեռու ապագայում հայկական կողմը չի կարողանա հպարտանալ բանակցային գործընթացում իր հաջողությամբ, և դրանք կդադարեցվեն Սփյուռքի և հայաստանյան հանրության՝ Նիկոլ Փաշինյանի նման տարօրինակ ընտրության հանդեպ վրդովմունքի պատճառով: Կամ էլ Թուրքիան կշահի բոլոր այն դիրքերը, որոնցում հաջողության հասնելու նպատակ է դրել իր առջև։ Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդ տարբերակն էլ կլինի: Այնպես որ, հանդիպումը կայացել է և, ըստ հայկական ու թուրքական պաշտոնական աղբյուրների, այն անցել է «դրական և արդյունավետ մթնոլորտում»։ Հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ, բայց պարզ է, որ նախապայմաններ չառաջադրելու թեզը յուրօրինակ «խաբեություն» է, քանի որ Թուրքիան Հայաստանից պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, խաղաղության պայմանագրի ստորագրում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծում:

Մինչդեռ Երևանը վախենում է «միջանցք» տերմինից՝ այդ ճանապարհի նկատմամբ ուրիշի վերահսկողության դեպքում դրա մեջ տեսնելով ինքնիշխանության կորուստ։ Անկարան պնդում է նաև Հայաստանի կողմից 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը, ինչը նրան կզրկի տարածքային պահանջների իրավունքից։ Բայց, թերևս, ամենագլխավորը Երևանի և Սփյուռքի պնդումներն են Թուրքիայի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչը կտրականապես անընդունելի է Անկարայի և Բաքվի համար: Միևնույն ժամանակ, Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, 33 պետություն, ներառյալ՝ Ռուսաստանը, մի քանի երկրների շրջաններ և նահանգներ ևս ճանաչել են դա։ Հայաստանի ներկայիս իշխանությունը քաջ գիտակցում է, որ այդ թեման շահերի բախման տեղիք է տալու թե՛ բուն Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այսպիսով, սկսված բանակցությունների համատեքստում կան բազմաթիվ հակասություններ, այդ թվում՝ հայկական շուկան թուրքական ապրանքների համար բացելու հարցում։ Կարծես թե հայ-թուրքական բանակցություններն ընթանում են Ռուսաստանի հովանու ներքո։ Սա մի կողմից դիտվում է որպես բնական երևույթ, քանի որ նրա միջամտությունն է վերջ դրել Ղարաբաղյան պատերազմին։ Բացի այդ, Մոսկվան պետք է գոնե գոհ լինի, որ իր հովանու (այլ ոչ թե «արևմուտքի») ներքո են ընթանում և՛ հայ-ադրբեջանական, և՛ հայ-թուրքական կարգավորումները։ Բայց մյուս կողմից` Ռուսաստանը, ձգտելով դառնալ «առաջին ջութակը» Անդրկովկասում, կարող է ընդհանրապես չստանալ այն արդյունքը, որն ակնկալում է, քանի որ աշխարհառազմավարական իրողությունները այժմ շատ կոնկրետ են և հակված արագ փոփոխությունների:

Բանն այն է, որ պարտված, նյութապես ու բարոյապես հյուծված Հայաստանը կարող է զիջել Թուրքիային, որն իր «բնավորության փոփոխականության» պատճառով կթուլացնի Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Եթե ավելի վաղ Մոսկվան հանդես էր գալիս որպես Հայաստանի անվտանգության միակ երաշխավոր, ապա նման անհրաժեշտությունը կվերանա։ Առաջնորդվելով եսասիրական, ավելի ճիշտ՝ գործնական քաղաքական նկատառումներով, ցանկալի է, որ Ռուսաստանը դադարեցնի Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ չնայած նրա հետ որոշակի տարաձայնություններին և Ռուսաստանի հետ «բարեկամությանը»:

ՀԱՊԿ-ի աճող ազդեցությունը Անկարան և դաշինքը դժվար թե ողջունեն, առավել ևս, եթե դա իրենց «քթի տակ» է։ Նրանք, ինչպես Ռուսաստանը, չեն հանդուրժում այն ազդեցության ոլորտներից բաժանում, որը իրենցն են համարում։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան, ժամանակի ընթացքում Հայաստանի նկատմամբ կիրառելով «մտրակի և բլիթի» քաղաքականություն, հայացքը կուղղի դեպի Արևմուտք, կփորձի խաղալ Մոսկվայի և Երևանի «գործընկերային» հարաբերությունները թուլացնելու վրա։ Վերջինս ուժի մի կենտրոնից մյուսը «կթեքվի» և, ի վերջո, կարող է «անցման քայլ» կատարել, թեև ոչ մոտ ապագայում։ Իսկ մինչ այդ Երևանը, ինչպես նաև Թուրքիան և «կոլեկտիվ Արևմուտքը», կկարողանան Մոսկվային նման հնարավոր հեռանկարի անորոշության մեջ պահել։

Ուրեմն, ինչո՞ւ է Մոսկվան «շտապում» Հայաստանին Թուրքիայի հետ հաշտեցնել։ Ի՞նչ մակարդակի վրա է դա՝ մասշտաբայի՞ն, թե՞ ավելի համեստ, և ի՞նչ «շեմեր» է սահմանել իր համար։ Անկարան, սկսելով համապատասխան գործընթացը, դժվար թե սահմանափակվի չափավոր պահանջներով թե՛ Բաքվի, թե՛ սեփական շահերի համատեքստում։ Իսկ նրանք, ինչպես գիտենք, մեծ ախորժակ ունեն։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը նույնպես չի դժգոհում «ախորժակից», ապա ոչ հեռավոր ապագայում պետք է սպասել նրա և Թուրքիայի շահերի բախում Հարավային Կովկասում և մերձակա տարածաշրջանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մյուս անգամ ծխնելույզից մտցրա հյուրերիդ ներս, Նիկոլ․ Արմեն ԱշոտյանԵրաժշտական պրոդյուսեր Պռոֆֆը` նոր նախագծերի, համերգային շրջագայությունների և Թաթա Սիմոնյանի հետ համագործակցության մասին Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չէին գնել 80֊ականների զենքեր էին․ Արմեն ԱմիրջանյանԲուհի տված գիտելիքներով անհնար է աշխատել մասնագիտությամբ․ Նաիրի Սարգսյան Ո՞վ է պատասխան տալու Հայաստանում ռուսների ձախողման համար Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումներըԱվետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել 5 պատգամավոր եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Ամբողջ ճշմարտությունը Մադրիդյան սկզբունքների մասին. Արմեն ԱշոտյանԳործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետ Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի Փոստանջյան Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» Ավետիք Չալաբյանի գործը Փաշինյանի ստեղծած կալանքի դատարանների խայտառակության դրոշակն է. պաշտպան «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ» Աշակերտներն էլ են «կանտրոլի» տա՞կ. «Փաստ» «Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Լույս չի լինելուԵթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստըԵրևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկաԲողոքի ցույցերի ժամանակ Երևանի երկնքում կործանիչներ են նկատվել. ՌԻԱ ՆովոստիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՌուսաստանը ցանկացած միջոցով փորձում է հակադարձել սանկցիաներին. Նաիրի ՍարգսյանՀայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողներըՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համարԱմերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակինՄենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան ՍաղաթելյանՍիրտս կիսատ է առանց քեզ, անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ հայրիկի հետԲացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանն այս շաբաթ Հայաստանին կհանձնի գերեվարված Էդուարդ ՄարտիրոսովինՄաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգըԴոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելԻնքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսի՞ն է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններում ԱԳՆ ներսում լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում Նիկոլ դավաճանը չի գործում միայնակ. նախագահականում և ԱԽ շենքում ևս ծախում են Արցախը. Արմեն ԱշոտյանԱրցախը այդ բանակցություններին կողմ չէ. Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների մասին Արցախում որևէ տեղեկատվություն չունեն Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպեցի ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ. Թագուհի ԹովմասյանՀայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Հայտնի է ռուսական բանակի կողմից գրավված նոր տարածքների մասինԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է