Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Քմահաճույքների իշխանությունն ու ցավոտ իրականությունը

Վերլուծական

Եթե անկեղծ, ապա հետևելով ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների ու իշխանության տրանսֆորմացիայի տրամաբանությանը, Արմեն Սարգսյանի հրաժարականն իր անսպասելիությամբ՝ իրականում որոշ առումներով սպասելի։ Սարգսյանի քաղաքացիության հետ կապված պատմությունը, իհարկե, կարևոր է, չափազանց կարևոր, բայց տվյալ դեպքում  խնդիրը նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այլ հարթությունում է։

Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը հրաժարական էր ներկայացնելու նաև այն դեպքում, եթե ունենար միայն ու բացառապես ՀՀ քաղաքացիություն ու երբևէ այլ երկրի անձնագրի երես տեսած չլիներ։ Նա հրաժարական ներկայացրեց, որովհետև ՀՀ իշխանական համակարգում մնացած միակ ոչ ուսապարկն էր, ինչը, իհարկե, ամենևին չի արդարացնում Սարգսյանի անգործությունն ու ամորֆությունը նախագահի պաշտոնում։

Ըստ էության, անկախ իր գործունեության բոլոր թերություններից, իսկ ավելի հաճախ՝ ցուցաբերած անգործությունից, այդուհանդերձ Արմեն Սարգսյանը միակ օտար մարմինն էր փաշինյանական իշխանության մեջ, ու չնայած վերջինիս հետ ինտեգրվելու բոլոր փորձերին, այդպես էլ չդարձավ յուրային խունտայի միջավայրում, թեև անհրաժեշտության դեպքում չէր վարանում կատարել բոլոր այն քայլերը, որոնք բխում էին փաշինյանական իշխանության շահերից։ Արմեն Սարգսյանը դա անում էր՝ գոնե արտաքուստ փորձելով պահպանել սեփական դեմքը, ինչը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չէր. նրան անհրաժեշտ է նախագահի պաշտոնում ունենալ մեկին, որը ոչ միայն գործնականում կծառայի իր իշխանությանը, ինչպես անում էր Սարգսյանը, այլ կլինի ամբողջությամբ «ներդաշնակ» իր ու իր թիմի հետ, ինչպես նա խոստովանեց վերջին ասուլիսում։

Եթե որոշակի բացենք փակագծերը, ապա «ներդաշնակություն» ասելով՝ պետք է հասկանալ կատարյալ անդեմություն ու անգամ ձևական ինքնուրույնության բացակայություն։ Բայց իրականում խնդիրը ներդաշնակության բացակայությունն էր՝ ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական հարթությունում, որտեղ Սարգսյանը գրեթե ամբողջությամբ ներդաշնակ էր, այլ անձնային տիրույթում, որում վերջինս, իհարկե, շահեկանորեն տարբերվում էր  Փաշինյանից՝ իր կրթությամբ, բարեկրթությամբ, ինտելեկտով, անձնային որակներով։

Համադրելով այս ամենը՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, վրեժ լուծեց Արմեն Սարգսյանից իրենից ավելի կիրթ ու բարեկիթ լինելու համար, որովհետև նա սեփական իշխանությունը կառուցում է այն սկզբունքով, որ դրանում ներգրավված բոլորը պետք է իրենից ցածր լինեն ոչ միայն սուբորդինացիոն սանդղակում, այլ նաև մարդկային տեսակով, կրթությամբ, որակներով։

Այսինքն՝ իրականում Սարգսյանը հեռացվեց նախագահի պաշտոնից՝ ոչ թե քաղաքացիություն չունենալու, այլ՝ դիպլոմ կամ դիպլոմներ ունենալու պատճառով, որովհետև Նիկոլն իր իշխանությունը համալրում է ոչ թե կեղծ քաղաքացիություն, այլ կեղծ դիպլոմներ ունեցածներով՝ երևի այդպիսով հաղթահարելով դիպլոմ չունենալու սեփական բարդույթը։ Նախագահի պաշտոնում նրան պետք է մեկը, ով կլինի իրենից ավելի անկիրթ ու ավելի անբարեկիրթ, ունենա պակաս հեղինակություն ու վայելի պակաս հարգանք, քան ինքը։ Դա, իհարկե, որքան էլ դժվարին, այդուհանդերձ իրագործելի խնդիր է Փաշինյանի համար, քանի որ նրա իշխանությունը լցված է հենց այդպիսի դեմքերով։

Եթե անդրադառնանք Սարգսյանի հեռացման քաղաքական դրդապատճառներին, ապա դրանք ամբողջությամբ տեղավորվում են իշխանության կենտրոնացման, ավտորիտարացման փաշինյանական ծրագրերում։ Նիկոլն ամբողջությամբ վերահսկում է օրենսդիր ու գործադիր իշխանությունը, ամեն ինչ անում է դատական իշխանությունը ևս իրեն ենթարկեցնելու համար, արշավանք է սկսել տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրեն չենթարկվող ղեկավարների դեմ, և փորձում է վերացնել նաև իր իշխանությանը հակակշռող վերջին փշրանքները՝ ի դեմս մամուլի։

Սարգիս Արտաշյան

Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ